Ազգային ժողովը քննարկում է պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Արթուր Դավթյանի կողմից ներկայացված պաշտոնատար անձանց գործունեության սպասարկման և սոցիալական երաշխիքերի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։
Հիմնական զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկա չէր նիստերի դահլիճում, ինչին ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը բարկացավ և նշեց․
«Ո՞ւր է Դավիթ Խաչատրյանը։ Քանի որ պատասխանատու գործելակերպ չենք տեսնում մեր կառավարության գործընկերների կողմից, կհայտարարեմ 20 րոպե ընդմիջում և քարտուղարությանը կհանձնարարեմ անմիջապես կապվել կառավարության հետ և ասել, որ արագ գան»։