f

Անկախ

ՀՀ ԱԺ-ն Արցախում ստեղծված իրավիճակի հարցը կքննարկի փակ նիստում. կմասնակցեն փոխվարչապետն ու ԱԳ նախարարը


ՀՀ ազգային ժողովում «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում կանցկացվի փակ ռեժիմով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ հրատապ թեմայով քննարկումը կանցկացվի մարտի 22-ի երրորդ հիմնական նիստում:

Քննարկում անցկացնելու նախաձեռնությամբ հանդես էին եկել ընդդիմադիր պատգամավորները:

«Հայաստան» խմբակցությունից Արծվին Մինասյանը հիշեցրեց՝ պատգամավորներն առաջարկել էին, որ ԱԺ ղեկավարությունը ջանքեր գործադրի կառավարության երկու պաշտոնատար անձանց ներգրավելու այդ քննարկմանը: Նա հետաքրքրվեց, թե արդյոք ներգրավվելու են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ռուբինյանը դրական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ ընդդիմության առաջարկով ջանքերը գործադրվել են, և ԱԳ նախարարն ու փոխվարչապետը ներկա կլինեն նիստին որպես զեկուցող:

Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդը պաշտոնական գրությամբ առաջարկել է հրատապ թեմայով քննարկումն անցկացնել փակ նիստում, ապա առաջարկեց առաջարկը քվեարկել:

Մինչ քվեարկությունը վարման կարգով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նա ընդգծեց, որ հրատապ թեման, որպես հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց, հանրության լայն շրջանակների է հետաքրքրում, ուստի ճիշտ կլինի քննարկումը բաց իրականացնել: «Եթե կան այնպիսի նուրբ հատվածներ, որոնք պարունակում են որոշակի պետական կամ ծառայողական գաղտնիք, կարելի է այդ մասը փակ անցկացնել, բայց ոչ ամբողջ նիստը»,-ասաց նա:  

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքեց`հարցը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս է հանրային լայն հետաքրքրություն ներկայացնում:

«Այս հարցի քննարկումները  կոնտեքստային իմաստով կարող են պարունակել Արցախին ու Հայաստանին վերաբերող անվտանգային բնույթի հարցեր, որոնք բաց և ուղիղ ռեժիմով չենք կարող քննարկել՝ հասկանալի պատճառներով, քանի որ լայն հանրությունները ևս կարող են հետևել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՔՊ-ն շահագրգռված է այդ հարցի քննարկմամբ:

Հարցը քվեարկությամբ ընդունվեց՝ ստանալով 66 կողմ, 18 դեմ, 1 ձեռնպահ ձայներ: Արմեն Ռուստամյանն առաջարկեց, որ նիստին ներկա լինեն նաև Երևանում գտվող արցախցի պատգամավորները: Ռուբինյանն էլ պատասխանեց, որ աշխատանքային կարգով այդ հարցը կքննարկեն:

Հայաստան Արցախի Հանրապետություն ՔՊ գազանջատում Ազգային ժողով փակ քննարկում

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին