f

Անկախ

Արցախի ԱԺ-ում դատավորների եւ զինվորականների կենսաթոշակներին վերաբերող օրենքներ են քննարկվել


Մարտի 22-ին ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի նախագահությամբ  հերթական նիստն է հրավիրել։

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ որպես հիմնական զեկուցող օրակարգային հարցերը ներկայացրել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը։

Օրակարգի առաջին հարցը «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր։ Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն օրենքի դրույթները համապատասխանեցնել Գերագույն դատարանի 2020 թվականի հունվարի 14-ի ԳԴՈ-17 որոշմանը և հստակեցնել օրենքով սահմանված կենսաթոշակների հաշվարկման և վերահաշվարկման մեխանիզմները։

Մասնավորապես՝ առաջարկվում է սահմանել, որ օրենքով սահմանված կենսաթոշակի հաշվարկում կիրառվում է «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար մինչև 2022 թվականի հունվարի 1-ը սահմանված առավելագույն գործակիցը, և դրա հետագա բարձրացումները հաշվի չառնել կենսաթոշակի չափի բարձրացման հաշվարկում։

Գերագույն դատարանի որոշման կատարումն ապահովելու նպատակով առաջարկվում է նախկին օրենսդրությամբ սահմանված կարգով, այսինքն՝ աշխատավարձի 55 տոկոսով, կենսաթոշակ նշանակել ոչ թե 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ 10 և ավելի տարի պաշտոնավարած դատավորներին, այլ դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի աշխատած այն անձանց, ովքեր դատավորի պաշտոնում նշանակվել են մինչև 2015 թվականի հունվարի 1-ը։ Ընդ որում՝ որպես աշխատավարձի չափ, հիմք կընդունվի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի և 0,85 գործակցի արտադրյալը։

Օրակարգի հաջորդ հարցը «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկումն էր։ Ներկայացված նախագծով առաջարկվում է պատվովճար նշանակել ու վճարել Վաստակավոր պատվավոր կոչման արժանացած այն կենսաթոշակառուին, ով չի զբաղեցնում պետական կամ համայնքային որևէ պաշտոն։

 «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական, աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու ժամկետը 23 տարեկանից կսահմանվի մինչև 26 տարեկանը, ինչը պայմանավորված է Արցախում 12-ամյա միջնակարգ կրթության և բարձրագույն կրթության երկաստիճան համակարգի ներդրմամբ, հաշվի առնելով նաև արական սեռի անձանց համար պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը։

Նմանատիպ փոփոխություն է առաջարկվում նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համապատասխան հոդվածում, ինչի համաձայն՝ վերոնշված ժամկետների երկարաձգումը կտարածվի նաև զոհված զինծառայողների ուսանող զավակներին տրվող ամենամսյա պարգևավճարների վրա։

2-րդ փոփոխությունը վերաբերում է հաշմանդամության զինվորական կենսաթոշակներին։ Գործող օրենքի համաձայն զինծառայության ժամանակ առաջացած հիվանդության պատճառական կապով հաշմանդամ ճանաչված անձին զինվորական կենսաթոշակ է նշանակվում, եթե հաշմանդամությունը սահմանվել է զինծառայության ընթացքում կամ զինծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո՝ 5 տարվա ընթացքում։ Առաջարկվում է վերացնել նշված 5 տարվա սահմանափակումը և անձին զինվորական կենսաթոշակ նշանակել անկախ հաշմանդամ ճանաչվելու ժամկետից։

Առաջարկվում է սահմանել նաև, որ զինվորական կենսաթոշակների չափերի վերահաշվարկման հիմք է հանդիսանում նաև զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված գործակցի փոփոխությունը (բարձրացումը)։

Հաջորդ փոփոխությունը նպատակ ունի մեղմել կորոնավիրուսի համավարակի և 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքները և վերաբերում է 2019 թվականի մարտի 15-ից մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի վճարումը դադարեցված անձանց կենսաթոշակներին։ Եթե այդ անձանց կենսաթոշակի վճարումը դադարեցվել է 12 ամիս անընդմեջ կենսաթոշակ չստանալու կամ լիազորագրով կենսաթոշակի վճարման ժամկետը լրանալու հիմքով, ապա կենսաթոշակի վճարումները կվերսկսվեն մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը դիմելու կամ լիազորագիր ներկայացվելու դեպքում, ընդ որում՝ կենսաթոշակը կվճարվի նաև կենսաթոշակ չստացած ամբողջ ժամանակահատվածի համար։

Կսահմանվի նաև, որ եթե անձը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը ներկայացնի պատերազմական գործողությունների հետևանքով բռնազավթված տարածքներում աշխատած ժամանակահատվածի հաստատման մասին նախարարության կազմում գործող ստաժ սահմանող հանձնաժողովի որոշումը, ապա նրան կվճարվի կենսաթոշակի իրավունքը ծագելու օրվանից չստացած կենսաթոշակի ամբողջ գումարը։

Նախարարը պարզաբանումներ է տվել պատգամավորների առաջադրած հարցերին։

Օրենքների նախագծերը  դրական եզրակացությամբ կներկայացվեն առաջիկա հերթական նիստի քննարկմանը։

Հայաստան Արցախի Հանրապետություն Արցախի ԱԺ Կենսաթոշակ

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին