«Հայկական ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ առաջիկայում Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը փոխվելու է եւ այդ պաշտոնում նշանակվի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի փոխտնօրեն Արամ Ազատյանը:
Տեղեկության իսկությունը ստուգելու համար կապ հաստատեցինք Մարզահամերգային համալիրի փոխտնօրեն Արամ Ազատյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ նման խոսակցություններ եղել են, սակայն դեռ հստակ որոշում չկա:
Նշենք, որ այժմ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է Արամ Դանիելյանը:
Դանիելյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով՝ առաջիկայում կզատվի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից: Հարցին՝ ինչո՞վ է զբաղվելու, նա ասաց, որ դեռ հստակ չի որոշել:
Նշենք, որ, մեր տեղեկություններով, Արամ Դանիելյանն աշխատանքի կանցնի Երեւանի քաղաքապետարանում: