Ազգային ժողովի մարտի 22-ի նիստին քննարկվում է իրավիճակը Ղարաբաղում։ Քննարկումն ընթանում է դռնփակ:
Նախաձեռնության հեղինակը խորհրդարանական ընդդիմությունն էր՝ ի դեմս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների։ Քննարկման թեման՝ «Մարդասիրական իրավիճակը Ղարաբաղում, սպառնալիքները եւ անհետաձգելի միջոցառումները»:
Նիստին կարող են ներկա գտնվել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրանք պետք է զեկույցներով հանդես գան։ Բացի այդ, ընդդիմությունն ընդգծել էր նաեւ Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավորների ներկայության անհրաժեշտությունը, որոնք դեռ Երեւանում են։
Նիստի ավարտին ընդդիմությունը կներկայացնի ԱԺ հայտարարության նախագիծը, որն ուղղված է Բաքվի ագրեսիվ գործողությունների դատապարտմանը։