f

Անկախ

Լոռիում ավտոմեքենայում պայթյունի հետևանքով 3 զինծառայող այրվածքներով ու վնասվածքներով հոսպիտալացվել է


Մարտի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից  ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի շրջանի առաջին, երկրորդ աստիճանի այրվածք», «դեմքի շրջանի առաջին, երկրորդ աստիճանի և աջ դաստակի դրսային մակերեսի առաջին, երկրորդ աստիճանի այրվածք» և «դեմքի շրջանի առաջին, երկրորդ աստիճանի այրվածք, ձեռքերի դաստակների առաջին, երկրորդ աստիճանի այրվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշումներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորները հետազոտման մեջ են և այդ պահին հնարավոր չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

 

 

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանները պարզել են, որ նրանք են՝ Լոռու մարզի բնակիչներ, 23-ամյա Նորիկ Շ.-ն, 23-ամյա  Նարեկ Կ.-ն, 23-ամյա Հովհաննես Դ.-ն:

Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Շիրակամուտ գյուղի վերջնամասում Հովհաննես Դ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենայում գազի արտահոսքի բռնկումից առաջացած հարվածային ալիքից վերջիններս ստացել են նշված մարմնական վնասվածքները:

Փաստի առթիվ  ոստիկանության Սպիտակի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ Հովհաննես Դ.-ն Շիրակամուտ գյուղի վերջնամասում գտնվող գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելուց հետո դուրս է եկել ու հետո տեղի է ունեցել նշված դեպքը: 3 վիրավորները  ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում:

ՃՏՊ Պայթյուն զինծառայող Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին