f

Անկախ

Ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը դարձավ աշխարհի ռեկորդակիր


2022 թվականի մարտի 23-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի, ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա» հասարակական կազմակերպության և ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախաձեռնությամբ հիմնարկում կազմակերպվել էր հերթական ռեկորդի գրանցումը՝ հիմնարկի ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանի մասնակցությամբ։

Թ․ Միրզոյանը պառկած դիրքից 150կգ ծանրաձողի մեկանգամյա հրում-բարձրացումով սահմանել է աշխարհի ռեկորդ, իսկ 1 րոպե 06 վայրկյանում 80կգ ծանրոցը 35 անգամ պառկած դիրքից հրում-բարձրացումով սահմանել է Դյուցազնագրքի ռեկորդ, և նրա անունը հերթական անգամ գրանցվել է Դյուցազնագրքում։

Միջոցառմանը ներկա են եղել հիմնարկի վարչակազմը՝ հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ՍՀԻԱ բաժնի նեկայացուցիչներ, ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա» ՀԿ-ի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Թովմասյանը և ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, սպորտի վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանը։

Հիմնարկի պետ Կարեն Խաչատրյանը շնորհավորել է ռեկորդակրին՝ մաղթելով նրան նոր հաղթանակներ, հավելելով նաև, որ հիմնարկի վարչակազմը պատրաստ է աջակցելու և օժանդակելու յուրաքանչյուր դատապարտյալի, որը ցանկություն կհայտնի մասնակցելու նման մարզական միջոցառումների։

Նշենք, որ Թաթուլ Միրզոյանը նախկինում ևս գրանցել էր ռեկորդներ կշռաքարերի բարձրացումով։

Հայաստան Քրեակատարողական ծառայություն ռեկորդ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին