Մահացել է ռուս հայտնի քաղաքական գործիչ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, 75-ամյա քաղաքական գործիչը մահացել է այսօր առավոտյան, Մոսկվայի ժամանակով 10:45-ին։ Վերջին օրերին նա կոմայի մեջ էր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ժիրինովսկին սեպտիկ շոկի է ենթարկվել, ինչպես նաև թոքերի անբավարարություն է ունեցել։