Ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցություններում մոտեցնում են իրենց դիրքորոշումները երկրորդական հարցերի շուրջ, իսկ հիմնական քաղաքական հարցերի շուրջ «գրեթե դոփում են տեղում»։ Գրում է Russian.rt.com-ը։
Նա նշել է, որ բանակցությունները շարունակվել են երկուշաբթիից ուրբաթ՝ տեսակոնֆերանսի միջոցով և կշարունակվեն մարտի 26-ին։
Մեդինսկին նշել է, որ բանակցություններ են անցկացվում փորձագիտական խմբերի և պատվիրակությունների ղեկավարների միջև շաբաթական երկու-երեք անգամ։ Նա նաեւ հայտարարել է, որ «վերջին անգամ դա եղել է երեկ երեկոյան»։
«Այժմ երկրորդական հարցերում դիրքորոշումները մոտենում են, բայց հիմնական քաղաքական հարցերի շուրջ մենք իրականում դոփում ենք տեղում»,- РИА Новости լրատվական գործակալությունը նրա խոսքերը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր Ուկրաինայի հետ ավելի բովանդակալից բանակցություններ վարելու ռուսական կողմի ցանկության մասին։