Չինաստանը և Հնդկաստանը խորապես անհանգստացած են համաշխարհային տնտեսության և մատակարարման շղթայի անվտանգության վրա միակողմանի պատժամիջոցների ազդեցության առնչությամբ: Այս մասին հայտնում է Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Կողմերը լրջորեն անհանգստացած են համաշխարհային տնտեսության և մատակարարման շղթայի անվտանգության վրա միակողմանի պատժամիջոցների ազդեցությամբ», - նշված է տարածված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել էր, որ համաշխարհային հանրությունը պետք է օժանդակի ուկրաինական հարցի շուրջ բանակցություններին և բոլոր պայմանները ստեղծի դրա քաղաքական կարգավորման համար։
Բացի այդ, ՄԱԿ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Չժան Ջունն ասել է, որ Չինաստանը կողմ է կողմերի բանակցությունների ընթացքում ուկրաինական ճգնաժամի շուտափույթ լուծմանը։