Ռուսաստանի Զինված ուժերն Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության ընթացքում, ընդհանուր առմամբ, 289 անօդաչու, 1656 տանկ և զրահամեքենա, համազարկային կրակի 169 համակարգ է ոչնչացրել, կիրակի կայացած ճեպազրույցում հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է Интерфакс-АВН-ը:
«Հատուկ գործողությունների իրականացման սկզբից ի վեր, ընդհանուր առմամբ, ոչնչացվել է 289 անօդաչու, 1656 տանկ և զրահամեքենա, համազարկային կրակի 169 ռեակտիվ համակարգ, 684 դաշտային հրանոթ եւ ականանետ, ինչպես նաեւ հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 1503 միավոր»,- ասել է Կոնաշենկովը:
Նա նաեւ հայտարարել է, որ բարձր ճշգրտության զենքով ոչնչացվել է Կիեւի մերձակայքում գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների ուկրաինական պահեստը: