f

Անկախ

Հզոր Հայաստան ունենալու համար գիտությունն ու եկեղեցին պետք է նորից դառնան պետության հիմնասյուները․ Առնոս Հովհաննիսյան


Հայաստանում քիմիական գիտությունների զարգացման առաջնային խոչընդոտը քիմիական ձեռնարկությունների բացակայությունն է, կարծում է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի  Օրգանական քիմիայի ինստիտուտի Պոլիմերային դիսպերսիաների լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Առնոս Հովհաննիսյանը։ 

«Քիմիան ավելի շատ կիրառական գիտություն է։ Եթե կան գիտություններ, որոնց զարգացման համար բավարար է ստեղծագործ միտքը, թուղթն ու մատիտը, ապա քիմիայի ոլորտում կիրառական պայմաններ են պետք։ Կլինի գործարան, գիտությունը կծաղկի, չի լինի, կբավարարվենք մի քանի ֆունդամենտալ թեմաների շուրջ  հոդվածներ տպագրելով»,- ասում է նա։

Նա  նշում է՝ տարիներ առաջ ՀՀ կառավարությանը Հայաստանում գյուղմթերքների թափոնների վերամշակմամբ պոլիմերներ ստացող գործարան կառուցելու առաջարկ է ներկայացրել։ «Եթե նման գործարան ունենայինք, կզարգանային և  գյուղատնտեսությունը, և արդյունաբերությունը, և գիտությունը, նաև  պոլիմերային արտադրություն կունենայինք, որի վրա է հիմնված ողջ կենցաղային քիմիայի արտադրությունը»,- ասում է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ խորհրդային տարիներին քիմիական գիտությունը Հայաստանում ծաղկում էր, քանի որ կար Նաիրիտը, որտեղ և նեդրվում էին լաբորատորիաներում ստացված գիտական արդյունքները։

Ոլորտի մյուս խնդիրն, ըստ Հովհաննիսյանի, լաբորատոր հագեցվածությունն է։ Ասում է՝ հայաստանյան գիտական լաբորատորիաներն աշխարհից մի քանի տասնամյակով հետ են մնացել, ունեցած սարքավորումները շատ հին են ու ոչ մրցունակ, իսկ վերլուծական սարքավորումներ ընդհանրապես չունենք։ Ասում է՝ համաշխարհային գիտական հանրությանը հետաքրքրում է ոչ միայն գիտական միտքը, այլ նաև աշխատանքային  մեթոդը։ Երբ տեղեկանում են, թե ինչ սարքավորումներով ու ինչ պայմաններում են գիտափորձերն իրականացվում, կորչում է հետաքրքրությունն ու վստահությունը ստացված արդյունքների հանդեպ։

Հովհաննիսյանը կարևորում է նաև ստեղծագործ միջավայրի առկայությունը․ միայն այդ դեպքում գիտությունը կարող է գրավիչ լինել երիտասարդների համար և նպաստել նրանց մասնագիտական աճին։ «Ստեղծագործ մարդուն ստեղծագործ միջավայր է պետք, որը չկա»,- ասում է նա՝ հավելելով, որ ժամանակին գիտնականն ուներ հեղինակություն, գիտահետազոտական ինստիտուտներում կադրեր աճեցնելու համար ամեն պայման կար, գիտական միջոցառումների պակաս էլ չկար, մինչդեռ ներկայում այս ամենի պակասը զգացվում է։ 

«Գիտնականը պետք է հեղինակություն ունենա։ Հեղինակավոր գիտնականները կամաց-կամաց  վերանում են, հետևից եկող սերունդը չունի այդ հեղինակությունը։ Երիտասարդները  մտավոր կարողություններով չեն զիջում, բայց չկա այն միջավայրը, որ կարողանան հեղինակություն ստեղծել․  գիտնականի պատիվն ընկած է մեր հանրապետությունում»,- ասում է նա։

Գիտության զարգացման մյուս կարևոր գրավականն, ըստ Հովհաննիսյանի, կադրերի շարունակական թարմացումն է, որպեսզի սահուն սերնդափոխություն տեղի ունենա։ Այս պարագայում երկու խանգարող գործոն կա․ գիտությունը գրավիչ չէ երիտասարդների համար, քանի որ միայն գիտությամբ զբաղվելով ընտանիք չեն կարողանա պահել։ Մյուսն արդեն ինստիտուտներում հաստիքների պակասն է։ «Մենք  միշտ ֆինանսական ռեզերվ պետք է ունենանք, որ կարողանանք նոր երիտասարդներ ընդունել։ Ես չեմ կարող իմ աշակերտներին, որոնց հետ  տարիներով աշխատել եմ, մասնագետ եմ դարձրել, ազատել, որ տեղը նոր մարդ ընդունեմ»,- ասում է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ չկա նաև կարիերայի շարունակականության հնարավորությունը։

Անդրադառնալով գիտության կազմակերպման և կառավարություն-գիտություն համագործակցության խնդիրներին՝ Հովհաննիսյանն ասում է, որ ներկայում պետությունն իր կարիքները պատվերների տեսքով չի հասցնում գիտությանը։ «Թեմատիկ ֆինանսավորման մրցույթ են հայտարարում, հաղթողները ծրագիրն իրականացնելուց հետո  բավարարվում են հաշվետվությամբ,- ասում է Հովհաննիսյանը։-Գիտության կոմիտեն պետք է կարողանա պետության կարիքները պատվերի ձևով հասցնել գիտական ինստիտուտներին՝ իմանալով յուրաքանչյուրի ուղղվածությունն ու կարողությունները։ Այլապես ստացվում է՝ պետությունը չգիտի, թե ինքն ինչի կարիք ունի, դիմում է գիտնականներին՝ ճշտելու, թե ով ինչ կարող է անել։ Բայց այդպես չէ կարգը»։

Անդրադառնալով գիտության ֆինանսավորման ավելացմանը՝ Հովհաննիսյանն այն դրական քայլ է համարում, բայց և հավելում՝ միայն աշխատավարձերի բարձրացմամբ արդյունքի հասնել հնարավոր չէ, գիտության զարգացման համար համակարգային գործողություններ են պետք՝ սկսած լաբորատորիաների վերազինումից մինչև գրավիչ ու նպաստավոր աշխատանքային պայմանների ապահովում։ Պարտադիր են նաև զուգահեռաբար կրթության և արդյունաբերության զարգացմանն ուղղված քայլերը։

«Որպեսզի ունենանք հզոր գիտություն, դրա պահանջը պետք է լինի»,- ասում է նա՝ հավելելով, որ ունենք բավարար մտավոր պոտենցիալ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները լուծելու համար, ավելին, ճգնաժամային պահերին այդ պոտենցիալը բազմապատկվում է, պետք է  ընդամենն այդ պոտենցիալն օգտագործելու պահանջ և պայմաններ լինեն։ Նա նաև հավելում է՝ մեր պետությունը միշտ հիմնված է եղել 3 հենասյուների վրա՝ կառավարություն, եկեղեցի, գիտություն։ Հզոր պետություն ունենալու  համար  եկեղեցին և գիտությունը նորից պետք է դառնան պետության հիմնասյուները, միայն կառավարության վրա հենվելով պետությունը  հզոր չի կարող դառնալ։

 

գիտություն գիտության ֆինանսավորում խմբագրի ընտրանի Առնոս Հովհաննիսյան ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն քիմիա գիտության զարգացում Նաիրիտ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին