ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ կրկին վարակվել է կորոնավիրուսով։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ենթադրաբար, ես նորից ունեմ դա (էհ!), բայց գրեթե ոչ մի ախտանիշ չկա», - գրել է գործարարը թվիթերում:
Մասկը անցած շաբաթ մեկնել էր Գերմանիա՝ Tesla-ի առաջին եվրոպական ավտոմեքենաների գործարանի բացման համար:
Միջոցառմանը ներկա էին նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։
2020-ի վերջին Մասկը հայտարարեց, որ կարծում է, որ ինքը հիվանդ է կորոնավիրուսով «չափավոր» ձևով, դա արտահայտվել էր մարմնի ցավով և հազալու ժամանակ մի փոքր շփոթված մտքով։
Իր հայտարարությունից մի քանի օր առաջ նա մեկ օրում COVID-19-ի թեսթի բացասական և դրական պատասխաններ էր ստացել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախկին պետքարտուղար և ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու 74-ամյա Հիլարի Քլինթոնի մոտ COVID-19-ի թեստը դրական է եղել։ Նրա ամուսինը՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, առողջ է։