f

Անկախ

Լիլիթ Մկրտչյան. «Եթե ինքդ քեզ հաղթես, կհաղթես բոլորին»


Հայաստանի հրաձգության հավաքականը Նորվեգիայի Համար քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունից հայրենիք է վերադառնում փայլուն արդյունքով՝ նվաճած 10 մեդալով (7 ոսկե և 3 արծաթե)։
Կանանց պայքարում հայ մրազիկներից իրեն լավագույն կողմերով դրսևորեց և 2 ոսկե մեդալի արժանացավ (10 մ, վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց՝ 561 միավոր և խառը վազք, 20+20 կրակոց՝ 373 միավոր) Լիլիթ Մկրտչյանը։
Անկախի հետ զրույցում հայ մարզուհին խոսում է նախապատրաստական շրջանի և մրցահարթակում հաղթանակի հասնելու համար ինքն իր հետ պայքարելու մասին։


-Շնորհավորում ենք աշխարհամասում  լավագույնը ճանաչվելու և ոսկե մեդալներ նվաճելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Մրցաշարին պատրաստվել էի բավական լավ։ Մարզումներս համատեղել եմ աշխատանքիս հետ, ինչն արդեն որոշակի դժվարություններ էր ստեղծում։ Հավաքականի մարզիկները ստուգատեսից առաջ 10-օրյա ուսումնամարզական հավաքների մասնակցեցին Լեհաստանում՝ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։ Մենք՝ վազող թիրախ մրցաձևի մարզիկներս, հավաքականին մրացանք ավելի ուշ։ 


-Մրցահարթակում Ձեր տրամադրվածության, ելույթների մասին ի՞նչ կասեք։ 
-Լավ տրամադրվածությամբ էի մեկնել Նորվեգիա։ Կոնկրետ նպատակ ունեի՝ բարելավել իմ անձնական ցուցանիշը։ Ուրախ եմ, որ ամեն բան հաջող դասավորվեց։ Կարող էի և ավելի լավ արդյունք գրանցել․ արդարության համար ասեմ, որ կարող էի և ավելին, գերազանց չեմ ներկայացել, մի քանի միավորով եմ գերազանցել իմ նախորդ  արդյունքները։ Մրցաշարերի ժամանակ իմ միակ մրցակիցը ես եմ։ Իմ նշանաբանն է․ «Եթե ինքդ քեզ հաղթես, կհաղթես բոլորին»։ Ես ինքս ինձ դեռ չեմ հաղթել, դեռ ավելի լավ արդյունքներ կարող եմ ցույց տալ, ամեն բան առջևում է։ 


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Հաղթանակն ինձ տվեց զգոնություն, առաջ գնալու ձգտում, սխալներն ուղղելու և ավելի բարձր նվաճումների հասնելու մեծ ցանկություն։ 


-Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը բավական հաջող հանդես եկավ։ Մեկդ մյուսի ձեռքբերումներով ոգևորվու՞մ եք։
-Հրաշալի մթնոլորտ է թիմում։ Թիմի յուրաքանչյուր անդամ ելույթ ունեցող մարզիկի հետ կրակում է, պայքարում։ Մեկս մյուսով ոգևորվում, ոգեշնչվում ենք, ամեն մեկիս հաղթանակը բոլորիս հաղթանակն է։ Մեր մարզիկները իսկապես լավ հանդես եկան։ Արժե, որ հրագձության, հավաքականի մարզիկների, նրանց ձեռքբերումների, կատարած աշխատանքի մասին ավելի շատ խոսվի, լուսաբանվի, ինչից և մարզիկներն ավելի են ոգևորվում և ավելի հաջող են հանդես գալիս։
 

Սպորտ հրաձգություն Լիլիթ Մկրտչյան ոսկե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի Նորվեգիա

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին