f

Անկախ

ԱԷՄԳ-ի ղեկավարը մեկնել է Ուկրաինա


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին երեքշաբթի մեկնել է Ուկրաինա՝ բանակցելու կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ԱԷՄԳ-ի կողմից նախատեսված շտապ տեխնիկական օգնության ցուցաբերման առնչությամբ, նշվել է գործակալության հայտարարությունում։ Օգնությունը ներառելու է երկրի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովումն ու պաշտպանությունը եւ վթարի (որը կարող է վտանգ ներկայացնել մարդկանց եւ շրջակա միջավայրի համար) հավանականության բացառումը, նշել են ԱԷՄԳ-ում։

«Գլխավոր տնօրենի այցի նպատակը Ուկրաինայի միջուկային օբյեկտների օպերատիվ անվտանգության ապահովման նախաձեռնումն է։ Այն ներառելու է ԱԷՄԳ-ի փորձագետների այցելություն գերակա օբյեկտներ եւ կենսականորեն կարեւոր նյութերի առաքում՝ անվտանգության եւ պահպանության ապահովման համար, ներառյալ մոնիթորինգի եւ վթարային արձագանքման համար անհրաժեշտ սարքավորումները»,- նշվել է ԱԷՄԳ-ի կայքում հրապարակված հայտարարությունում։

«Այցի ընթացքում, այս շաբաթ, գլխավոր տնօրենը կմեկնի ուկրաինական ատոմակայաններից մեկը»,- նշվել է կայքում հրապարակված հայտարարությունում։ Գրոսին ասել է, որ ռազմական հակամարտությունը ուկրաինական ԱԷԿ-ները եւ ռադիոակտիվ նյութեր ունեցող այլ օբյեկտները կանգնեցրել է աննախադեպ վտանգի առջեւ։

ԱԷՄԳ Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն Ուկրաինա Աշխարհում

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին