f

Անկախ

ՀՀ դեսպանություններին հանձնարարվել է իրենց երկրներում ասել, որ մենք փակել ենք Ցեղասպանության ու Արցախի էջերը. TALK TIME


Ադրբեջանը հերթական անգամ հասավ իր նպատակին՝ ուժ ցուցադրելու միջոցով։ Հայաստանի իշխանությունները չարեցին այն, ինչ պետք է արվեր դեռեւս 2020-ից, քանի որ նրանց ձեռնտու էր բանակի ոչնչացումը, ինչից օգտվում է Բաքուն։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ին, TALK TIME հաղորդմանը տված հարցազրույցում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը։ «Մի կողմը դիմում է զենքի, իսկ մյուս կողմը խոսում է խաղաղության մասին։ Առաջին կողմն այս դեպքում միանգամայն կանխատեսելիորեն անընդհատ նոր պահանջներ է առաջադրելու։ Խաղաղություն չի կարող լինել, քանի որ դա պետք է ցանկանան բոլոր կողմերը։ Եթե Ադրբեջանը դիմադրության չի հանդիպում, ապա ինչո՞ւ պետք է գնա խաղաղության։

26 տարի հայկական կողմը ուներ բանակ, որը խաղաղություն էր հարկադրում, ինչպես նաեւ դիվանագիտություն՝ իր «կարմիր գծերով»։ Ուստի պատերազմ սկսելը թանկ կարժենար Բաքվի համար։ Սա մենք տեսանք 2016թ․ ապրիլյան պատերազմի օրինակով, որը հանգեցրեց ստատուս քվոյի էլ ավելի ամրապնդման եւ խոչընդոտեց, որ Ադրբեջանը զենքի դիմի։

Հիմա ոչինչ չկա։ Ավելին, Հայաստանի դեսպանություններին հանձնարարված է իրենց երկրներում ասել, որ մենք փակել ենք Ցեղասպանության եւ Արցախի էջերը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտարարություններին, ապա գրավոր կետերի առկայությունը չի բացառում գաղտնի համաձայնությունների առկայությունը։ Մանավանդ, որ նախկինում հայկական տարածքներ արդեն հանձնվել են եւ բանավոր, եւ գրավոր պայմանավորվածություններով։

Բաքվի առաջ քաշած կետերն առաջին հայացքից անհանգստություն չեն առաջացնում, բայց կարեւոր է համատեքստը՝ ինչպես կմեկնաբանի Ադրբեջանը։ Միգուցե Բաքուն չգիտի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է դեռեւս 1990-ականներին։ Հիմա նա այնպես կմեկնաբանի, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։

Ալիեւի չհրապարակված պահանջն այն է, որ հայկական բանակը չպետք է վերականգնվի։ Մենք տեսնում ենք, որ դա նույնպես արվում է, այդ թվում՝ խորհրդանշական մակարդակում, երբ Հայաստանի պաշտոնյաները չեն նշում Բանակի օրը։ ԶՈՒ-ն հետեւողականորեն վարկաբեկվում է։ Որպես բանակի հակակշիռ՝ Ոստիկանությունում պարեկային ծառայության համակարգ է ներդրվում, այսինքն՝ իշխանությունները արտաքին վտանգ չեն տեսնում, այլ միայն ներքին վտանգ են տեսնում»,- նշեց փորձագետը։

Էլբակյանի գնահատմամբ՝ ամեն ինչ խոսում է այն մասին, որ Փառուխում ռուս խաղաղապահներ կան։

«Քարագլխի մի մասը գտնվում է Ադրբեջանի, իսկ մյուս մասը՝ Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Դրանից հետո գալիս է Քարինտակգլուխ բարձունքը, որն ավելի բարձր է եւ որտեղից երեւում է Ստեփանակերտ-Այգեստան-Մարտակերտ ճանապարհը։

Ցեղասպանության ամբողջական իրականացումը շատ ծախսատար նպատակ է։ Հետեւաբար, որքան շատ մարդիկ հեռանան Արցախից հոգեբանական ճնշման միջոցով, այնքան Բաքվի համար ավելի հեշտ կլինի հասնել հայաթափման նպատակին։ Արցախում բնակչության թվի նվազման հետեւանքով Ադրբեջանը կամրապնդի իր դիրքերը Ռուսաստանի հետ բանակցություններում։

Հայաստանի իշխանությունների ջայլամային մարտավարությունը խնդիրներ չի լուծում։ Ադրբեջանը սահմանազատման չի գնում նաեւ այն պատճառով, որ տեսնում է ավելի շատ զիջումների հասնելու հնարավորություն։ Յուրաքանչյուր գործողություն ունի իր քաղաքական արժեքը։ Ամենազոր երկրներ չկան, եւ Ռուսաստանը նույնպես ներառված չէ այդ ցուցակում։ Տեսականորեն Ռուսաստանի Դաշնությունն, իհարկե, կարող է Ադրբեջանի դեմ գնալ, բայց Բաքուն դաշնակից ունի՝ ի դեմս Թուրքիայի։

Եթե մենք միջազգային հարաբերությունների սուբյեկտ չենք, այլ օբյեկտ ենք, ապա դաշնակիցը պոտենցիալ կերպով կարող է ինչ-որ բան պայմանավորվել մեր մասին։ Արցախում պատերազմ սկսելու հավանականությունը 1-2 ամսվա համեմատ աճել է։ Տեխնիկայի կուտակում կա, ագրեսիվություն, լարվածություն։ Բայց ամեն ինչ 100 տոկոսով հնարավոր չէ հաշվարկել»,- հավելեց քաղաքագետը։

էդգար էլբակյան Արցախ Ադրբեջան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին