f

Անկախ

Հայաստանը խելացի ներդրումների համառ ջատագովն է․ ՀՀ փոխվարչապետը՝ Դուբայում


Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի 29-ին մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում (Դուբայ) տեղի ունեցող «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» միջոցառմանն ու իր ելույթում անդրադարձել ներդրողների համար Հայաստանի կառավարության «բաց դռների» քաղաքականությանը։ Այս մասին տեղեկացնում է Համբարձում Մաթևոսյանի գրասենյակը:

Շնորհակալություն հայտնելով բարեկամ երկրին միջոցառումը կազմակերպելու համար` Հայաստանի փոխվարչապետն ընդգծել է, որ  այս համաժողովը հնարավորություն կտա բացահայտելու մասնակից պետությունների ողջ ներուժն ու խելացի ներդրումներին միտված քաղաքականությունը։

«Հայաստանի կառավարությունը ստանձնել է պարտավորություն՝ կառուցելու գիտելիքահենք, արտահանմանն ուղղված և ներառական տնտեսություն։ Այս ճանապարհին մենք խրախուսում ենք օտարերկրյա ներդրումների ներհոսքը, որոնք առաջ են մղում նորարարությունը, գեներացնում են գիտելիք և տեխնոլոգիաներ՝ աջակցելու տնտեսության ընդհանուր արդիականացմանը»,- նշել է Համբարձում Մաթևոսյանը և վստահեցրել, որ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է մնում իր «բաց դռների» քաղաքականությանը և մուտք գործող ներդրումների համար թափանցիկ, արդար և շահավետ միջավայրի ապահովմանը:

Փոխվարչապետի խոսքով, գիտակցելով, որ ներդրումների խթանումը մեծ պատասխանատվություն է պահանջում, Հայաստանի կառավարությունը մեծ ջանքերով շարունակում է ներդրումային միջավայրի և հանրային ծառայությունների մատուցման բարեփոխումները՝ օտարերկրյա ներդրողներին առաջարկելով կանխատեսելի և մրցունակ բիզնես միջավայր՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող պաշտպանության ուժեղ երաշխիքներով:

«Բացի ընդհանուր տնտեսական բարեփոխումներից՝ Հայաստանն ակտիվորեն դիվերսիֆիկացնում է իր տնտեսությունը՝ առաջնահերթությունը տալով այն ոլորտներին, որոնք ստեղծում են ներդրումային լայն հնարավորություններ: Օրինակ՝ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տպավորիչ վերելքը խթան է հանդիսացել հեղափոխական արդյունաբերությունների համար՝ ներառյալ կենսատեխնոլոգիաները և ագրոտեխնոլոգիաները: Բարգավաճող ՏՏ ոլորտը դարձել է ոչ միայն կայուն աճի շարժիչ, այլ նաև օրինակելի մոդել՝ այլ երկրների համար»,- նշել է փոխվարչապետն ու  առաջարկել օտարերկրյա ձեռնարկատերերին իրենց հաջորդ բիզնես նախաձեռնությունների համար դիտարկել նաև Հայաստանը։ Համբարձում Մաթևոսյանը Հայաստանի կառավարության կողմից ներդրումների խթանմանն ուղղված կարևոր քայլերից է համարել նաև «Enterprise Armenia» գործակալության ստեղծումը, որն արժանացել է ներդրողների բարձր գնահատականին՝ իր արագ և փորձագիտական աջակցության համար:

Անդրադառնալով Covid-19 համաճարակի հետևանքներին ու առաջ բերած մարտահրավերներին՝ փոխվարչապետը վստահեցրել է, որ Հայաստանի ներդրումային միջավայրը լավ դիրքավորված է հետկովիդային աշխարհի համար։ «Քանի որ համաճարակը քիչ-քիչ նահանջում է, մենք ակնկալում ենք տարբեր երկրներից ներդրումների աճ։ Ներդրումային մեր մասնագետները պատրաստ են օգնելու, Կառավարությունն էլ նոր նախաձեռնություննով հանդես կգա՝ ամբողջ աշխարհից ներդրումների ներգրավելու նպատակով բիզնեսի համար բարենպաստ օրենսդրություն ստեղծելով։ Կրկնում եմ՝ մենք խելացի ներդրումների համառ ջատագովներ ենք, իսկ առջևում մեծ հնարավորություններ են»,- շեշտել է փոխվարչապետն ու ներդրողներին կոչ արել՝ առանց վարանելու գործի անցնել։

Նշենք, որ «Ամենամյա ներդրումային համաժողով» միջոցառումը օտարերկրյա ներդրումների խթանման և ներգրավման աշխարհի առաջատար հարթակներից է։ Այն անցկացվում է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Նորին Մեծություն Շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի բարձր հովանու ներքո:

Հայաստան Համբարձում Մաթևոսյան ԱՄԷ ներդրումներ Ամենամյա ներդրումային համաժողով

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին