f

Անկախ

ՀԿ-ն տեղեկացրել է, որ աշխարհում մեկ շաբաթում 43 տոկոսով ավելացել է քովիդից մահացածների թիվը


Անցած շաբաթ ավելի քան 10 մլն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 45 հազար մարդ մահացել է։ Մահվան ելքերի թիվը նախորդ յոթ օրերի համեմատ ավելացել է 43 տոկոսով, իսկ վարակումների թիվը նվազել է 14 տոկոսով, չորեքշաբթի գիշեր տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

Մարտի 21-27-ը COVID-19-ի նոր դեպքերի թիվը, նախորդ շաբաթվա համեմատ, նվազել է, սակայն այդ նույն ժամանակամիջոցում 43 տոկոսով ավելացել է մահերի թիվը, ինչը, ըստ երեւույթին, կապված է Ամերիկայի (Չիլի եւ ԱՄՆ) տարածաշրջանի որոշ երկրներում COVID-19-ից մահվան սահմանման փոփոխության եւ Հնդկաստանի ու Հարավարեւելյան Ասիայի տարածաշրջանի [տվյալների] հետահայաց ճշգրտման հետ։ Մեկ շաբաթում ԱՀԿ-ն ստացել է տեղեկություններ 10 805 132 մարդու վարակման մասին։ Գրանցվել է 45 711 մահվան դեպք։

Նախորդ շաբաթվա (մարտի 14-20) համեմատ վարակվածների թվի պակասում է գրանցվել ԱՀԿ-ի բոլոր վեց տարածաշրջաններում։

Դա հատկապես ցայտուն երեւացել է Արեւելյան Միջերկրածովում (մինուս 32 տոկոս), Աֆրիկայում (մինուս 29 տոկոս) եւ Արեւմտա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (մինուս 24 տոկոս)։ Եվրոպայում, որին բաժին է ընկնում աշխարհում մեկ շաբաթում վարակումների բոլոր նոր դեպքերի 49 տոկոսը, հիվանդացությունը նվազել է 4 տոկոսով։

Մահացության աճ է գրանցվել Ամերիկայում (18 տոկոս) եւ Հարավարեւելյան Ասիայում (11,6 տոկոս)։ Մնացած տարածաշրջաններում այն նվազել է, ընդ որում՝ հատկապես նկատելիորեն Աֆրիկայում (30 տոկոս), Արեւելյան Միջերկրածովում (22 տոկոս) եւ Եվրոպայում (17 տոկոս)։ Կորեայի Հանրապետությունը տեղեկացրել է մեկ շաբաթում վարակումների ամենամեծ թվի մասին՝ 2 442 195։ Նրան հաջորդում են Գերմանիան (1 576 261), Վիետնամը (1 127 716), Ֆրանսիան (845 119) եւ Իտալիան (503 935)։ Չիլիում գրանցվել է յոթ օրում մահացածների ամենամեծ թիվը (11 858)։ Նրան հաջորդում են ԱՄՆ-ը (5 367), Հնդկաստանը (4 525), Ռուսաստանը (2 859) եւ Կորեայի Հանրապետությունը (2 471)։ Մարտի 29-ի դրությամբ ԱՀԿ-ն տեղեկություններ է ստացել 481 756 671 վարակվածի եւ 6 127 981 մահացածի մասին։

Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1 342 231-ով, մահվան դեպքերինը՝ 2 841-ով։

նոր կորոնավիրուս Աշխարհում մահացություն ԱՀԿ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին