f

Անկախ

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, մատակարարման շղթաների խաթարումները ՀՀ տնտեսության վրա կունենան զգալի բացասական ազդեցություն․ ԿԲ


Ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Ռուսաստանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցները, մատակարարման շղթաների խաթարումներով և առկա մեծ անորոշությամբ պայմանավորված՝ միջազգային ապրանքահումքային շուկաներում ձևավորված գնաճային միջավայրն ու գնաճային սպասումները զգալի բացասական ազդեցություն կունենան ՀՀ տնտեսության վրա, այս մասին ասվում է Կենտրոնական բանկի հրապարակած «Գնաճի հաշվետվություն»–ում։

Նշվում է, որ 2022 թ. սկզբին և՛ համաշխարհային, և՛ ՀՀ տնտեսությունում դիտվում էր տնտեսական ակտիվության արագ վերականգնում, իսկ 12-ամսյա գնաճը ՀՀ-ում նվազում էր սպասվածից ավելի արագ տեմպերով: Ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության սրումը և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն աննախադեպ մեծ անորոշություններ են ստեղծել ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանի տնտեսական զարգացումների առումով: Էական բարձր անորոշությունների և բազմակողմանի ռիսկերի ձևավորման պայմաններում ՀՀ ԿԲ-ն կառուցել է իրավիճակի զարգացման մի շարք սցենարներ, որոնցից մեկն ընկած է ընթացիկ դրամավարկային քաղաքականության ծրագրի հիմքում:

«Տվյալ սցենարի համաձայն՝ ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության և Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների կիրառման հետևանքով ընթացիկ տարում սպասվում է համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղում, իսկ Ռուսաստանի պարագայում՝ տնտեսական անկում: Միաժամանակ, մատակարարման շղթաների խաթարումներով և առկա մեծ անորոշությամբ պայմանավորված՝ միջազգային ապրանքահումքային, այդ թվում՝ էներգակիրների և պարենային ապրանքների առանձին շուկաներում գնաճային միջավայրն էականորեն ընդլայնվել է, և ավելացել են գնաճային սպասումները:

Նշված զարգացումները և հատկապես ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցները ՀՀ տնտեսության վրա կունենան զգալի բացասական ազդեցություն, ինչը հիմնականում կարտահայտվի արդյունաբերության ճյուղի անկմամբ և դրամական փոխանցումների նվազմամբ: Վերջինիս բացասական ազդեցությունը համախառն պահանջարկի վրա մասամբ կմեղմվի զբոսաշրջության ոլորտում սպասվող որոշակի աշխուժացմամբ՝ պայմանավորված հիմնականում ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկների զգալի ավելացմամբ։ Մյուս կողմից՝ ապրանքահումքային միջազգային շուկաներից ներմուծվող մի շարք ապրանքների միջոցով ներքին գներին է փոխանցվում գնաճային զգալի ազդեցություն, ինչն իր հերթին արտահայտվում է գնաճային սպասումների և ռիսկերի ավելացմամբ»,– ասվում է հաշվետվությունում։ ՀՀ ԿԲ ներկայացրած սցենարի համաձայն՝ վերոնշյալ գործոններով պայմանավորված, առաջիկա եռամսյակներում սպասվում է բարձր գնաճային միջավայրի պահպանում: Այդ իրավիճակում, հաշվի առնելով երկրի ռիսկ-հավելավճարի էական ավելացումն ու գնաճային սպասումների աճը՝ Կենտրոնական բանկն արդեն իսկ համեմատաբար մեծ քայլով բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը: Վերջինս, քաղաքականության տոկոսադրույքի նախորդ բարձրացումների հետ մեկտեղ, սպասվող մակրոտնտեսական զարգացումների ներքո կհանգեցնի 12-ամսյա գնաճի աստիճանաբար նվազմանը և միջնաժամկետ հատվածում նպատակային 4% ցուցանիշի շուրջ կայունացմանը:

«ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների սույն սցենարի համաձայն՝ ՀՀ հիմնական գործընկեր երկրի՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների բացասական ազդեցության պարագայում 2022 թ. ՀՀ տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշը էականորեն նվազեցվել է: Միջնաժամկետ հատվածում ևս տնտեսական աճը, նախորդ կանխատեսման համեմատությամբ, ավելի ցածր կլինի: Մինչև տարեվերջ տնտեսական աճը կպահպանվի ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և կկայունանա երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակի շուրջ: 2022 թ. համար կանխատեսված տնտեսական աճի վերանայումը մեծ մասամբ պայմանավորված է արդյունաբերության ճյուղի սպասվող անկմամբ, ինչպես նաև շինարարության ու ծառայությունների ճյուղերի աճի տեմպերի դանդաղմամբ: Միաժամանակ, համախառն պահանջարկը կկրի արտաքին պահանջարկի թուլացման և արտերկրից դրամական փոխանցումների զգալի նվազման բացասական ազդեցությունը, մինչդեռ զբոսաշրջության ոլորտից ակնկալվում է դրական նպաստում: Միջնաժամկետում տնտեսական աճի դանդաղումը կպայմանավորվի ներդրումների ակնկալվող ավելի թույլ միջավայրով, ինչն էլ իր հերթին կանդրադառնա արտադրողականության ավելի դանդաղ վերականգնման վրա։ Կանխատեսվող հորիզոնում գնաճի և տնտեսական աճի կանխատեսված ուղեգծից շեղման ռիսկերը հավասարակշռված են (մանրամասն տե՛ս «2.2.4. Հիմնական դատողություններ և ռիսկեր» ենթաբաժնում): Կենտրոնական բանկը, ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների և առկա բարձր անորոշության ներքո, քննարկում է տարբեր սցենարներ, ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում մակրոտնտեսական իրավիճակի փոփոխությունները և որևէ ուղղությամբ գնաճային ռիսկերի դրսևորման դեպքում պատրաստ է համապատասխանորեն արձագանքելու՝ միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործումն ապահովելու համար»,– ասվում է ԿԲ–ի հրապարակած «Գնաճի հաշվետվություն»–ում։

ռուս-ուկրաինական պատերազմ հակառուսական պատժամիջոցներ ՀՀ Կենտրոնական բանկ Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին