f

Անկախ

ՀՀ-ում 114 քաղաքացի կա, ում անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան տվյալները համընկնում են մեկ ուրիշի հետ


Հայաստանում 114 քաղաքացիներ կան, ում անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան տվյալները համընկնում են մեկ ուրիշի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին:

Ըստ պատգամավորի՝ գործող համակարգը չի բացառում կրկնաքվեարկությունները, նույնականացման համակարգն աշխատում է միայն տվյալ տեղամասում մեկ անձի կողմից երկրորդ անգամ չքվեարկելու համար: Նա հարցրեց, թե որևէ այլ մեխանիզմ հնարավո՞ր էր ներդնել, համընկնող անուն-ազգանուն-հայրանուններ ունեցող անձանց  լրացուցիչ ցուցակ՝ կրկնաքվեարկությունը բացառելու համար:

Մուկուչյանն ի պատասխան ասաց. «Հայաստանում, եթե չեմ սխալվում, 114 քաղաքացի կա, որոնց անուն ազգանուն, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում է: Եվ ժամանակին նույնիսկ այդ անձանց անձնագրերի առաջին ձևերն ենք հրապարակել, որովհետև էլի են եղել նման բողոքներ՝ ապացուցելու, որ նրանք բոլորովին տարբեր մարդիկ են»,-ասաց Մուկուչյանը՝ հավելելով, որ նույնիսկ կա առանձնահատուկ անուն՝ Տոքսինա, որի դեպքում ևս անվան և ազգանվան կրկնություն կա:

ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ բոլոր ցուցակները ձևավորվում են ծրագրային կոդերում, և ցանկացած անհամաչափ միջամտություն հնարավոր է այդ կոդերի, մասնագետների միջոցով ուսումնասիրել, հայտնաբերել, գտնել: Նա վստահեցրեց, որ ընտրական գործընթացի բոլոր փուլերը թափանցիկ ու հասանելի են ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին: «Բացառվում է, որ մի մարդը երկրորդ անգամ այլ ընտրատեղամասում քվեարկած լիներ, ու դա չբացահայտվեր»,-վստահեցրեց Մուկուչյանը:

Հայաստան ԿԸՀ Տիգրան Մուկուչյան ՏԻՄ ընտրություններ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
Ավելին
Ավելին