f

Անկախ

ՀԱՐՑԵՐ «ՄՏԱՀՈԳՎԱԾ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻՆ


ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը «մտահոգված» 6 կետանոց գրառում է արել։ Փաստորեն սույն ընդդիմադիրը համոզված է, որ իշխանության կողմնակիցները մեծամասնություն են կազմում, ուստի՞․․․

Նույն 6 կետերով հարցեր ուղղված Արթուր Ղազինյանին․

1․Նախ, նույնիսկ եթե ընդունենք անցյալ տարվա «ընտրությունների» պաշտոնական արդյունքները, ապա արդյո՞ք ժողովրդի մեծամասնությունն ընտրել է կապիտուլյացիան։

2․ Արդյոք, դուք հավատու՞մ էիք, այսպես կոչված «ազատ, արդար» ընտրություններին, դրանց մասնակցելով։

2․Չէ՞ որ դուք խոստացել էիք իշխանափոխություն, անկախ ձեզ տրված քվեից։Չե՞ք կարծում , որ ձեր այդ գրառումով վերջնականապես հիասթափեցնում եք բոլոր նրանց, ովքեր վստահել են ձեր քաղաքական ուժին։

3․ Ձեր կարծիքով, իրավիճակի փոփոխության համար պարտադի՞ր է ունենալ ժողովրդի մեծամասնության աջակցությունը։

4․ Անցյալ տարվա նոյեմբերին դուք հրավիրեցիք հանրահավաք և հայտարարեցիք դիմադրության շարժման մեկնարկը։ Հանրահավաքին ներկա էին տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Հետո՞․․․Հետո ոչինչ․․․

5․Դուք խոսում եք, որ կայունությունն ավելի կարևոր է, քան իշխանության համար պայքարը։ Հավատացնում եմ ձեզ, որ մեզ բոլորիս ոչ թե հետաքրքրում է ձեր իշխանության գալն, այլ դավադիր իշխանությանը հեռացնելը։Եվ վերջապես, որտե՞ղ եք տեսնում կայունություն, գուցե Արցախու՞մ, թե՞ Սյունիքում։

6․ Չնայած պարոն Ղազինյանը հայտնում է, որ սա նրա անձնական կարծիքն է, ամեն դեպքում հարց է առաջանում։ Սույն գրառումն իսկապե՞ս նրա անձնական տեսակետն է ։ Հուսանք, որ այո։ Բայց ամեն դեպքում, կուզենայի իմանալ նաև խմբակցության պաշտոնական տեսակետը։Հաշվի առնելով ընդդիմության պասիվությունը, գուցե՞․․․

Հ․Գ․ Կարծում եմ, ժամանակն է, որ քպ-ականները պարոն Ղազինյանին վերջապես ընտրեն հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Ավետիք Իշխանյան ՖԲ Գրառում Արթուր Ղազինյան Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին