Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանն Էստոնիայում լրագրողների հետ զրույցում կոչ է արել ուժեղացնել ռազմական, ֆինանսական և հումանիտար աջակցությունն Ուկրաինային, գրում է cnn.com-ը։
«Ռուսաստանը չպետք է հաղթելու հույս ունենա: Մեզ համար խաղադրույքները ռազմավարական են», - ասել է Լե Դրիանը:
«Մենք շատ հստակ նպատակ ունենք՝ չհրաժարվել ոչինչից և ակտիվացնել մեր ջանքերը մինչև Ուկրաինայի ամբողջ տարածքում հրադադարի հաստատումը և իրական բանակցությունները»,-ասել է նախարարը։
Նա նաև զգուշացրել է չվստահել ռազմական ակտիվության կրճատման վերաբերյալ ռուսական կողմի խոստումներին՝ շեշտելով, որ իրենք կարող են դատել միայն գործողություններով, որոնք այս պահին չկան:
Բացի այդ, Լը Դրաինը կոչ է արել հրաժարվել ռուսական նավթից ու գազից:
«ՌԴ-ն չպետք է հաղթելու հույս ունենա. մեզ համար խաղադրույքները ռազմավարական են». Ֆրանսիայի ԱԳ նախարար
Կարդացեք նաև
- Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
- Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
- ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.