f

Անկախ

«Փաստ». Օրենքն էլ կյանքի չի կոչվի, կրկեսի գեղղեկավարն էլ ասում է՝ «օրենքը կա, պետք է ենթարկվենք»


«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է արգելել լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի որոշ կենդանիների օգտագործումը կրկեսներում: Այս որոշումը, մեղմ ասած, միանշանակ արձագանքի չարժանացավ: Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է` տարբեր փորձագետներ տևական ժամանակ բարձրացրել են այս հարցը, որ կրկեսը պետք է լինի առանց կենդանիների:

«Հուրախություն մեզ` նման օրենք ընդունվեց: Բայց լինենք անկեղծ: Տեսանք, թե ինչ եղավ պոլիէթիլենային տոպրակների նախագծի հետ: Կարծում եմ, որ վայրի կենդանիներին առնչվող օրենքն էլ ի կատար չի ածվի, ինչպես բազմաթիվ օրենքներ ՀՀ-ում: Այսինքն, կառավարումը շատ վատ է կազմակերպվում, և շատ հնարավոր է, որ մի օր, օրինակ` կրկեսի տնօրինությունն արտերկրից կրկեսային խումբ հրավիրի, որն էլ կասի, որ իր խմբում եղած կենդանիները վայրի բնությունից վերցված չեն, կրկեսում են ծնվել, պետք է ցուցադրենք: Օրենքում շատ հետաքրքիր մի բան կարդացի, որ կրկեսում կարելի է գալ և դիտել կենդանիների: Ստացվում է, որ այս օրենքը կարող են շրջանցել, վերջում էլ մի հավելված ավելացնել, որ ներկայացվող կենդանիներն անունով վայրի են, ինչպես ասում էին դելֆինների ժամանակ, բայց իրենք ծնվել են, օրինակ` կենդանաբանական այգում, անազատության մեջ և այլուր: Մեր երկրում ամեն ինչ հնարավոր է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սիլվա Ադամյանը:

«Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր տնօրեն Սոս Պետրոսյանն էլ նշում է, որ վերջերս լույս տեսած իր` «Հայկական կրկեսը երեկ և այսօր» գրքում ուշադրություն է դարձրել կենդանավարժությանը, այն ավանդույթներին, որոնք ունեցել ենք: «Կրկեսն առանց կենդանավարժության` կարծես ճաշն առանց աղի: Առանց կենդանավարժության կրկեսը դժվար է պատկերացնել, բայց քանի որ օրենքն ընդունվեց, հարմարվում ենք դրան: Ի վերջո, կան ընտանի կենդանիներ` ձիեր, շներ և այլն: Բացի դա, վայրի կենդանիների բացակայությունը կփորձենք կոմպենսացնել բազմաժանր ակրոբատիկական թռիչքային ատրակցիոններով: Այնպես կանենք, որ ժողովուրդը չզգա վայրի կենդանիների բացակայությունը»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Պետրոսյանը:

Ընդգծում է, սակայն, երկար տարիներ լինելով կրկեսի տնօրեն և գեղղեկավար՝ նկատել է` երբ երեխաները ծնողների հետ գալիս են տոմս գնելու, հարցնում են` վագրեր, առյուծներ, արջեր կա՞ն, եթե իմանում են, որ չկան, շատերը տոմս չեն գնում: «Իհարկե, ֆինանսական առումով օրենքը կվնասի կրկեսին, բայց օրենքը կա, պետք է ենթարկվենք դրան և կոմպենսացնենք մյուս ժանրերով: Կրկեսային արվեստը բազմաժանր է, թող ժողովուրդը չմտածի, այնպես կանենք, որ կրկեսում միշտ տոն լինի»,-եզրափակում է կրկեսի տնօրենը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստան Կրկես մամուլի տեսություն Սոս Պետրոսյան օրենք

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին