f

Անկախ

Աժիոտաժը, որը ստեղծվել է կառավարության ղեկավարի կողմից մեկ նպատակ ունի՝ լեգիտիմացնել ապագա զիջումները, որը հնարավոր է տեղի ունենա Ալիև-Փաշինյան հանդիպման ժամանակ. Մանգասարյան


ArmDaily.am-ի զրուցակիցն է «Հենակետ վերլուծական կենտրոն» ՀԿ ղեկավար, փորձագետ Վիտալի Մանգասարյանը:

-Նախօրեին ԱԽ նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարեցոր   Ադրբեջանը փորձում է հրահրել լայնածավալ ռազմական   գործողություններԶարգացող այս իրադարձությունների ֆոնին   ՀՀ Զինված Ուժերը չունեն Գլխավոր Շաբի պետՌազմական   գործողությունների  պարագայում ի՞նչ վտանգներ կարող են    առաջանալ:

-Այն, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից գրանցած հաջողություններից հետո պատրաստվում է գալիք հաջորդ պատերազմին՝ անզեն աչքով էլ երևում է։ Վերջին շրջանում նրանք Հայաստանի և Արցախի սահմանամերձ շրջաններում բացել են մոտ երկու տասնյակ զորամասեր, այդ զորամասերը համալրել են հրետանային միջոցներով, պատրաստել են հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որոնք ունակ են բարդ լեռնային պայմաններում գործողություններ իրականացնել, իրենց բանակը մեծ արագությամբ փորձում են ինտեգրել թուրքական բանակի մոդելին։Այս և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով կարելի է վստահ պնդել, որ ադրբեջանական կողմը ցանկություն չունի այսպես կոչված խաղաղության դարաշրջան բացել տարածաշրջանում։

Իսկ ի՞նչ ենք արել մենք այս ընթացքում։ Մեծ արագությամբ փոխել ենք ՊՆ նախարարներ, Գլխավոր շտաբի պետի, որը մինչ օրս չի էլ նշանակվել։ Ավելի քանի մեկ տարի է խոսել ենք պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին, որի ճանապարհային քարտեզը մինչ այս պահը հայտնի չէ, մոտ մեկ տարի է չունենք ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար, որն ուղիղ և անմիջական կապ ունի մեր պաշտպանական համակարգի հետ՝ փոխարենը խաղաղասիրական կեղծ օրակարգով բթացրել ենք հասարակությանը և պետական ողջ ապարատը։ Կարծում եմ, ադրբեջանական կողմի լայնածավալ պատերազմ սկսելու հավանականությունն այս պահին այնքան է , որքան 5-6 ամիս առաջ էր , երբ թշնամին մարտական գործողություններ իրականացրեց և Ջերմուկ-Սիսիան հատվածում մեր դիրքերից մի քանիսը գրավեց։ Ըստ մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ընդունած որոշման՝ 2020 թվականի դեկտեմբերի կեսերին մենք զորքերը հետ քաշեցինք Զանգելանի և Սանասարի հատվածներում՝ հակառակորդին զիջելով մեր անվտանգության համար բավականին կարևոր հատվածներ զուտ այն պատճառով, որպեսզի նորից պատերազմ չսկսի։

Ունեցանք կորուստներ Արցախի Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում, որից հետո էլ թշնամին ներխուժեց ՀՀ սուվերեն Սոտք-Խոզնավար տարածք և ավելի քան 45 քառակուսի կիլոմետր տարածք զավթեց։ Այդ ժամանակ հայկական կողմն ամենաբարձր մակարդակում հայտարարում էր, որ Սև լճի 30 տոկոսի համար չի պատրաստվում պատերազմել։

Հիմա ինչ-որ մեկը ինձ կարո՞ղ է համոզել, որ նկարագրածս ժամանակահատվածներում պատերազմ սկսելու հավանականությունն ավելի փոքր է եղել քան հիմա։

-Ադրբեջանը պատերազմից հետո ոչ սադրանքներն է դադարեցրելոչ էլ կոնկրետ խնդիրներ լուծող ռազմական լոկալ  գործողություններըսակայն մեր իշխանությունները համառորեն պնդում էին խաղաղության օրակարգի անհրաժեշտության մասին

Ինչը փոխվեց հիմաոր ԱԽ նիստում հայտարարվում է Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությոններ սադրելու   փորձերի մասին:

-Թշնամու վարքագծի մեջ ոչ մի կտրուկ փոփոխություն տեղի չի ունեցել և եթե Նիկոլ Փաշինյանին ինչ-որ հետախուզական տվյալներ են զեկուցել, որի հիման վրա նա եկել է այն եզրակացության, որ հակառակորդը լայնածավալ մարտական գործողություններ է սկսելու մոտ ապագայում, ապա պետք է հայտարարի դրա մասին, որպեսզի և՛ հասարակությանը և՛ միջազգային հանրությանը պարզ լինի, թե կոնկրետ ինչի՞ հիման վրա է Փաշինյանն այդ եզրահանգման եկել։ Նշեմ նաև, որ գերտերությունները, որոնք սովորաբար ունենում են հետախուզական որոշակի տվյալներ, դեսպանատների միջոցով իրազեկում են իրենց քաղաքացիներին կանխատեսվող վտանգների մասին, սակայն ոչ մի դեսպանատուն նման հայտարարությամբ մինչ այս պահը հանդես չի եկել, ուստի մտածել, որ Նիկոլ Փաշինյանը տիրապետում է ավելի շատ ինֆորմացիայի, քանի ԱՄՆ կամ եվրոպական այլ երկրների հետախուզական ծառայությունները՝ ուղղակի միամտություն է։

Կարծում եմ`այս աժոտաժը, որը ստեղծվել է ՀՀ կառավարության ղեկավարի կողմից մեկ նպատակ ունի՝ լեգիտիմացնել ապագա զիջումները, որը հնարավոր է տեղի ունենա ապրիլի 6-ին Ալիև-Փաշինյան հանդիպման ժամանակ։

-ԱԻՆ նախարար Փիլոյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվելսակայն վերջինս 44-օրյայի  ժամանակ   հարավային գծի  պատախանատուն էրավելի ուշ Փաշինյանը նրան շնորհեց   գեներալ-մայորիապա Ազգային հերոսի կոչում:       Արդյո՞ք այս քրեական գործերն Ազգային Հերոսիբանակի   վարկանիշի դեմ են աշխատում:

- Նախ՝ մինչ այս պահը հայտնի չէ, թե ո՞ր արժանիքների համար է Անդրանիկ Փիլոյանին հերոսի կոչում շնորհվել։ Հետո էլ նորություն չէ, որ ներկայիս իշխանությունները մինչ այս պահը ամեն բան արել են, որպեսզի ստեղծված իրավիճակի ողջ մեղավորությունը և պատասխանատվությունը դնեն միայն բանակի ուսերին։ Անկախ նրանից, թե ի՞նչ արժանիքների համար են Փիլոյանին հերոսի կոչում շնորհել, միևնույն է նա ՀՀ Ազգային Հերոս է և այդ կոչումն առաջին պետք է հարգի հենց այդ կոչում շնորհողը։

-Հավանական համարո՞ւմ եքոր Արցախի պաշտպանության   բանակը լուծարեն՝ այդ մասին տարատեսակ լուրեր են    շրջանառվում:

- Քանի որ Հայաստանն առնվազն այս պահին պաշտպանական իմաստով ձեռքերը լվացել է Արցախից, ապա երկարաժամկետ կտրվածքով Արցախի անվտանգության միակ երաշխավորը մնացել է Արցախի պաշտպանական բանակը։ Ճիշտ է , այս փուլում Արցախի անվտանգության զգալի մասն իրականացնում է ՌԴ խաղաղապահ զորակազմը, սակայն պետք է հստակ հասկանալ, որ երկարաժամկետ կտրվածքում եթե մենք չունեցանք և չհզորացնենք պաշտպանության բանակն, ապա Արցախում ոչ մի հայ չի մնա, ինչն ադրբեջանական կողմի վաղեմի երազանքն է։

-Վերջին շրջան ադրբեջանական սադրանքներն ու դիվերիաները    կարո՞ղ են հանգեցնել ավելի լայնածավալ գործողություների:

- Լոկալ ռազմական բախումներ հնարավոր են, քանի որ ադրբեջանցիներն ինչպես գիտենք կարողացել են Քարագլուխ կոչվող բարձունքի մի մասն իրենց վերահսկողության տակ վերցնել և բնականաբար ապագայում փորձելու են էլ ավելի հարմարավետ դիրքեր զբաղեցնել, ինչը ենթադրում է ռազմական բախում։ Արցախի իշխանությունները պետք է էլ ավելի ճկունություն ցուցաբերեն ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ հարաբերություններում, որպեսզի հնարավոր լինի մաքսիմալ արդյունավետ ծագած խնդիրները լուծեն ի նպաստ արցախյան կողմի։ Պարզ է նաև, որ ադրբեջանական կողմն ամեն ինչ անելու է գրավված նոր դիրքերից չհեռանալու համար։

-Մեծ Բրիտանիայի ԳՇ պետի այցելության նպատակը ո՞րն էր   Ադրբեջան՝կարո՞ղ ենք ենթադրելոր Արցախում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ են փորձելու հրահրել:

- Մեծ Բրիտանիան բնականաբար մեծ հետաքրքրություն ունի Ադրբեջանում, քանի որ ադրբեջանական նավթամթերքի մի մասի վաճառքով զբաղվում է հենց բրիտանական ընկերությունը և Ուրաինայի պատերազմով պայմանավորված նավթամթերքի շուկայում առաջացած դեֆիցիտի պայմաններում էլ ավելի մեծ կախվածություն ունեն Ադրբեջանից։

Կարծում եմ, Ալիևը շատ լավ հասկանում է, որ ինչքան էլ մեծ ճնշումներ լինի իր վրա հատկապես Թուրքիայի և արևմտյան խոշոր խաղացողների կողմից, նա Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման չի գնա, քանի որ հետևանքները կարող են ուղղակի աղետալի լինել։ Արդեն իսկ ՌԴ պետդումայի պատգամավորների մակարդակում հնչել են հայտարարություններ, որ նման սցենարի դեպքում առաջին հարվածները հասցվելու են հենց նավթագազային ենթակառուցվացքներին, ինչի հետևանքով ուղղակի և անուղղակի վնասներ են կրելու նաև արևմտյան երկրները։

Հայկա Ալոյան

Վիտալի Մանգասարյան հարցազրույց Արցախ Նիկոլ Փաշինյան Հայաստան Արցախի ՊԲ

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին