f

Անկախ

Մենք պետք է Արցախում ապրենք, որ թշնամին զգա՝ չի կարող հայկական հողը հայաթափել․ քաշաթաղցի


«Կցանկանայի, որ բոլոր հայերը սիրեն Արցախն ինչպես իրենց երեխային»,- ասում է Արցախի Քաշաթաղի շրջանի Արտաշավի գյուղի Լ․ Ազգալդյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Վերա Խաչատրյանը։

Նա կոչ է անում համայն հայությանն անկախ ամեն ինչից հաճախ այցելել Արցախ, հյուր գնալ այնտեղի հայրենակիցներին, այցելել տեսարժան վայրերը, ինչպես նախկինում։«Թշնամին պետք է տեսնի, որ մենք սիրում ենք Արցախը և չենք վախենում իրենցից»,- ասում է նա։

Վերա Խաչատրանի ընտանիքն առաջիկայում նախատեսում է Արցախ տեղափոխվել։ 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով հայրենազրկվելուց հետո Խաչատրյանի ընտանիքը հաստատվել է Ջերմուկում։ Բայց այժմ որոշել են Արցախ վերադառնալ։ Թե որտեղ կհաստատվեն, դեռ չգիտեն․  որտեղ էլ բնակվեն, ամեն ինչ զրոյից են սկսելու։ 

Պատմում է, որ իր երկու դպրոցահասակ  որդիներն ամեն օր ոգևորված հարցնում են, թե երբ են Արցախ վերադառնալու։ «Մենք պետք է Արցախում ապրենք, որ թշնամին զգա՝ չի կարող հայկական հողը հայաթափել։  Անկախ վիճակից տեղափոխվելու ենք։ Ես ավելին չեմ, քան այնտեղի բնակվողները։ Եթե նրանք վտանգի մեջ են ապրում, ես նրանցից առավել չեմ, որ ապահով լինեմ»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ 44-օրյա պատերազմից հետո նաև մտածում է, որ յուրաքանչյուր ընտանիք պարտավոր է առնվազն  6 երեխա ունենալ։

33-ամյա Վերա Խաչատրյանը ծնունդով Պատարայից է։ Իսկ նրա ամուսնու ընտանիքը Արտաշավիի առաջին վերաբնակներից է՝ գյուղում են հաստատվել դեռ 1994-ին։ Վերան էլ Արտաշավիում է հաստատվել 2008-ին։ Լինելով կենսաբանության մանկավարժ՝ նախ դասավանդել է դպրոցում, իսկ 2014-ից ղեկավարել է գյուղի դպրոցը։

Ասում է, որ Արցախն իր համար ողջ աշխարհն էր, իսկ Արտաշավին այդ աշխարհի կենտրոնն էր։ Թե ինքը, թե իր ողջ ընտանիքն  իրենց կյանքը երբևէ Արցախի սահմաններից դուրս չեն պատկերացրել, անգամ ՀՀ տարածքում։ Հիշում է՝ սկեսրայրը՝ Վոլոդյա Հարությունյանը, միշտ ասում էր՝ եթե բոլորը քաղաք տեղափոխվեն, ո՞վ պետք է Արտաշավիում ապրի։ Այդ միտքը որպես ճշմարտություն ընդունած ընտանիքն  իր ապագան հենց Արտաշավիում էլ տեսնում էր։

«Դպրոցից տուն գնալուց հաճախ էի մտածում՝ քա՜նի երեխայի հայր է զոհվել, որ այս գյուղն ազատագրվի։ Եվ եթե այստեղ չապրեմ, ինձ մեղավոր կզգամ այն մարդկանց առջև, որոնք ազատագրել են այս  հողը»,- ասում է Վերան և հավելում, որ գյուղն ուներ ամեն պայման, որպեսզի ազատագրված հայրենիքի բնակիչները բարեկեցության խնդիր չունենային։

Ասում է՝ ամենուրեք մրգատու ծառեր էին, ճանապարհի եզրի ծառերն անգամ մրգատու էին։ Պնդում է՝ աշխատասեր մարդը Արտաշավիում չէր կարող ապրուստի խնդիր ունենալ։ «Որտեղ էլ ապրես, քո բարեկեցությունը դու ես ստեղծում, լինի Երևանոմ, թե Արտաշավիում»,- ասում է նա՝ հավելելով, որ այնտեղի բնությունը աշխատասեր մարդուն ապրուստ վաստակելու հնարավորություն տալիս էր։ 

Ասում է՝ Արտաշավիում յուրահատուկ էր ոչ միայն բնությունը, այլ նաև մարդկային հարաբերությունները․ եթե խնդիր ունեիր, աջակցության կարիք կար, անպայման օգնություն կստանայիր, անգամ եթե չէիր խնդրել։

Խոսելով գյուղի մասին՝ Վերան պատմում է, որ պատերազմին նախորդող տարիներին գյուղը բուռն զարգացման ճանապարհն էր բռնել։ Մարդիկ այլևս իրենց զգում էին ոչ թե որպես վերաբնակիչներ, այլ տեղի հիմնական բնակիչներ։ Մեծ թափ էր հավաքել շինարարությունը, գրեթե չկային տներ, որոնք վերանորոգված չէին։ Մարդիկ նաև մեծ թափով այգիներ էին հիմնում, զարգացնում էին տնտեսությունը։

«Մենք  50-60 խոշոր եղջերավոր անասուններ ունեինք, թռչուններ, զարգացած գյուղատնտեսություն, այգի։ Եթե աշխատասեր մարդն այդտեղ չկարողանար ապրել, ուրեմն ոչ մի տեղ չէր կարողանա»,- ասում է նա՝ հավելելով, որ ամեն տարի բերքի տոնին հասկանում էին, որ գյուղն առաջընթաց է գրանցել։

Խոսելով դպրոցի մասին՝ Խաչատրյանն ասում է, որ իրենց ուսումնական հաստատությունն այն եզակիներից էր Քաշաթաղում, որ որևէ մասնագետի պակաս չուներ, ավելին, բոլոր հաստիքները համալրված էին մասնագետներով։ Իսկ իրենց աշակերտները գիտելիքներով չէին զիջում քաղաքի դպրոցների աշակերտներին։ Պատմում է՝ եղել է տարի, երբ 4 շրջանավարտներից երեքը  բուհ են ընդունվել՝ անվճար ուսուցմամբ։   

«2014-ից նորակառույց դպրոց ունեինք՝ համալրված ժամանակակից գույքով ու լաբորատորիաներով»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ իրեն շարունակ թվում է, որ ժամանակավորապես է հեռացել Արտաշավիից և շուտով նորից իր հայրենի գյուղ և հարազատ դպրոց կվերադառնա։

«33 տարեկան եմ, 3 պատերազմ եմ արդեն տեսել։  2 պատերազմները տեսնելուց հետո մտքովս չէր  անցնում, որ կարող է երրորդ պատերազմն էլ լինել ու այն տանուլ տանք։ Դաժան օրեր էին։ Մեր ճակատագրերը խեղաթյուրվել են այդ օրից»,- ասում է նա՝ հավելելով, որ դեռ հավատում է՝ մի օր նորից կորսված հայրենիքն ազատագրելու ենք։ 

Հարցին, թե ինչ է պետք դրա համար, Վերա Խաչատրյանն ասում է․ «Մեր տարածքները հետ բերելու համար պետք է ունենանք խելացի ու կրթված հանրություն, հայրանասեր մարդիկ։ Կրթօջախից մեր երեխաներին պետք է սովորեցնենք, որ տարածքներ ունենք, որոնք թշնամու վերահոսկողության ներքո են, և  մեր պարտքն է դրանք վերադարձնելը, ոչ թե ասենք, որ դրանք ադրբեջանական տարածքներ էին, ինչպես շատերից եմ լսում։ Ոչ։ Դրանք բոլորը հայկական հողեր են։ 13-րդ դարի հայկական եկեղեցին տեսնողը չէր ասի, որ տարածքը հայկական չէր։ Քաշաթաղում  հայկական շունչն ամենուր էր»։

Նա նաև նշում է՝  եթե Արտաշավին նորից մերը լինի, գիշերն էլ չեն  թողնի, որ լուսանա, ոտքով վազելով կգնան։ «Վստահեցնում եմ, որ ոչ միայն իմ ընտանիքը, այլևս արտաշավցիներից շատերը նույն կերպ են մտածում»,- ասում է նա։

Հարցին, թե հավատում է արդյոք, որ ադրբեջանցիների հետ հնարավոր է խաղաղ ապրել որպես դրացիներ, ինչպես պաշտոնական քարոզչությունն է վստահեցնում 2020-ի նոյեմբերից ի վեր, Խաչատրյանը բացասական պատասխան է տալիս։ Որպես օրինակ իր քրոջ որդուն է նշում՝ պատերազմի մասնակից երիտասարդը, որ ներկայում ընդամենը 21 տարեկան է, պետք է սիրո խոստովանություններ աներ, բայց գանգուղեղային ծանր վնասվածքի պատճառով չի կարողանում խոսել կամ քայլել։

«Այդ խաղաղությանը որ գնում ենք, ավելի դառն է լինելու, քան թշնամանքի  պայմաններում ապրելը»,- ասում է նա։

 

կորսված հայրենիք խմբագրի ընտրանի Քաշաթաղ Արցախ Արտաշավի գյուղ 44-օրյա պատերազմ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին