f

Անկախ

Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախկին դաշնակիցները Ռուսաստանի հարցում չեզոքություն են պահպանում․ Times


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մեկնել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներ՝ համոզելու նրանց միանալ հակառուսական պատժամիջոցներին և պաշտպանել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, սակայն այս տարածաշրջանի պետությունները, ի տարբերություն Եվրոպայի և Ասիայի երկրների, ցանկանում են չեզոք դիրք պահպանել։ Այս մասին հայտնում է The Times թերթը; Գրում է Gazeta.ru-ն;

Մասնավորապես, Արաբական Միացյալ Էմիրությունները հրաժարվել են դատապարտել Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում։ Ծոցի երկրները նույնպես չեն ցանկանում ավելի շատ նավթ արդյունահանել՝ դրա գինը իջեցնելու համար:

Այսպիսով, հոդվածի հեղինակի կարծիքով, տարածաշրջանի երկրները մտադիր են ԱՄՆ-ին ցույց տալ, որ երկրին այլևս վստահելի գործընկեր չեն տեսնում։ Դիրքորոշման փոփոխության վրա ազդել են  նաև մի շարք գործոններ, օրինակ՝ այն, որ Վաշինգտոնը որևէ արձագանք չցուցաբերեց, երբ 2019 թվականին իրանական հրթիռներն ու անօդաչու սարքերը հարձակվեցին Սաուդյան Արաբիայի օբյեկտների վրա, իսկ հետո նախագահ Ջո Բայդենը հայտարարեց իր արտաքին քաղաքականության ասիական վեկտորի մասին։

Այս ամենը, գրում է թերթը, թույլ է տալիս Ռուսաստանին ամրապնդել իր դիրքերը, ինչպես դա արդեն արել է Սիրիայում։ Սակայն Մերձավոր Արևելքը դեռևս պատրաստ չէ Վաշինգտոնի փոխարեն Մոսկվային նոր գործընկեր անվանել։ The Times-ը հիշեցնում է, որ տասնյակ հազարավոր ամերիկացի զինվորականներ են տեղակայված տարածաշրջանում, իսկ ամերիկյան նավատորմը պարեկություն է իրականացնում տարածաշրջանի ջրերում։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցների նպատակը Ռուսաստանի վարքագիծը փոխելն է։ Դրանք չեղարկելու համար անհրաժեշտ է հասկանալ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կարող են հանգեցնել հակամարտության ավարտին, հավելել է նա։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ իշխանությունները պարբերաբար խորհրդակցում են իրենց դաշնակիցների հետ նոր պատժամիջոցների ներդրման շուրջ։

Աշխարհում Մերձավոր Արևելք ԱՄՆ դաշնակիցներ Ռուսաստան չեզոքություն

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին