«Մենք պետք է սկսենք նոր ազատագրական շարժում , որը հստակ կավարտվի մեր հաղթանակով»,-այս մասին «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Մենք հստակ պետք է հասկանանք, որ խաբվելու ժամանակ պետք չի մեղադրել խաբողին , բոլորդ, ովքեր խաբվում եք, դու՛ք եք մեղավոր , իսկ խաբողն անում է իր հանցագործությունը տվյալ դեպքում ձեր լռելով դուք էլ եք դառնում այդ հանցագորության մասնակիցը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։