Գերմանիան պերսոնա նոն գրատա է հայտարարել զգալի թվով ռուս դիվանագետների։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը՝ հավելելով, որ Բեռլինը նաեւ կուժեղացնի Ուկրաինայի զինված ուժերին աջակցությունը, հաղորդում է Reuters-ը։
«Բուչայի կադրերը վկայում են Ռուսաստանի կառավարության անհավանական դաժանության մասին։ Ուստի կառավարությունն այսօր որոշել է պերսոնա նոն գրատա հայտարարել Ռուսաստանի դեսպանատան զգալի թվով աշխատակիցների»,- ասվում է Բերբոքի հայտարարության մեջ։
Արտաքին գործերի նախարարությունը Գերմանիայում ունի 104 հավատարմագրված ռուս դիվանագետ։
«Մենք մեր գործընկերների հետ համատեղ սկսում ենք հետագա արձագանքման գործողություններ»,- հավելել է նա։ «