f

Անկախ

Աշխարհաքաղաքական ճնշումները կհանգեցնեն դեպի ապագլոբալացում զգալի տեղաշարժի․ Financial Times


Ակնկալվում է, որ աշխարհաքաղաքական ճնշումները կհանգեցնեն դեպի ապագլոբալացում զգալի տեղաշարժի, ընդ որում, առեւտրի աճը կդիտվի որպես վերջին շունչ՝ նախքան նոր պատնեշների ստեղծումը, գրում է Financial Times-ը:

BlackRock ակտիվների կառավարման ընկերության գործադիր տնօրեն Լարի Ֆինքը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը «վերջ է դրել այն գլոբալացմանը, որը մենք ապրել ենք վերջին երեք տասնամյակների ընթացքում»:

BNY Mellon Investment Management-ի գլխավոր տնտեսագետ Շամիք Դհարն ասել է, որ առեւտրային մոդելները կորոշվեն մեծ տերությունների քաղաքականության վերադարձով եւ բարեկամական առեւտրային բլոկերի գերակայությամբ:

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե պատերազմը համեմատաբար կարճ կտեւի, «միջազգային տնտեսական ճարտարապետությունն ավելի ու ավելի է երկրորդական դառնում քաղաքական տնտեսության մեծ խնդիրների նկատմամբ», եւ ապագայում կառավարությունները, ամենայն հավանականությամբ, «առաջ կմղեն անվտանգության շահերը՝ ի վնաս առավելությունների»:

UniCredit-ի տնտեսական խորհրդատու Էրիկ Նիլսենն ասել է, որ «անխուսափելիորեն գնում ենք դեպի ապագլոբալացման երկար ժամանակաշրջան»՝ գործընթաց, որը կբարձրացնի ապրանքների եւ ծառայությունների ծախսերն ու գները:

Անցյալ շաբաթ Անգլիայի Բանկի կառավարիչ Էնդրյու Բեյլին ասել է, որ աշխարհն առեւտրի «ավելի բարդ կետում է», քան համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ, երբ երկրները հիմնականում խուսափում էին նոր մաքսատուրքերից կամ այլ միջոցներից:

Բարձր պահանջարկը, առաքման մեծ ծախսերը եւ ուկրաինական հակամարտության պատճառով ավելի բարձր սակագները կամ պատժիչ պատժամիջոցները ստիպում են ընկերություններին եւ երկրներին առաջնահերթություն տալ կայունությանը, քան արդյունավետությանը:

«Զարմանալի չէ, որ տնտեսվարողները՝ հաշվի առնելով այն, թե ինչի հետ գործ ունեն, ճշգրտումներ են անում։ Պաշարների մակարդակն աճում է, քանի որ նրանք ստիպված են ռացիոնալ արձագանքել իրենց առջեւ ծառացած մարտահրավերներին»,- ասել է Բեյլին։

Փեթերսոնի միջազգային տնտեսագիտության ինստիտուտի նախագահ Ադամ Պոզենն ասել է, որ ներմուծողները կբախվեն առեւտրային նոր սահմանափակումների, հաճախ՝ պոպուլիստական ​​կառավարությունների կողմից, որոնք ձգտում են բավարարել իրենց ներքին հավակնությունները։

Նրա խոսքով՝ իր արժութային ռեզերվների նկատմամբ Ռուսաստանի հասանելիությունն արգելափակելու Արեւմուտքի գործողությունները վկայում են այն մասին, որ երկրների համար անվտանգ չէ դոլարով պահուստները պահելը, եթե նրանք կարծում են, որ իրենք նույնպես կարող են մի օր ենթարկվել ԱՄՆ-ի պատժամիջոցներին:

Citigroup-ում Ասիայի էկոնոմիկայի հարցերով ղեկավար Ջոաննա Չուան ասել է, որ «պատժամիջոցների կիրառումը կխթանի ապադոլարացման պահանջարկը», ինչը Չինաստանին խթան կհաղորդի, որպեսզի միջազգայնացնի յուանի օգտագործումը բարեկամական առեւտրային գործընկերների համար։

Ո՞վ կշահի եւ կպարտվի  ապագլոբալացումից։

Նրա քննադատներն ասում են, որ գլոբալացումը զարգացած աշխարհում արժեցել է աշխատատեղեր եւ ավելացրել անհավասարությունը ինչպես հարուստ, այնպես էլ աղքատ երկրներում: Սակայն ապացույցների մեծ մասը ցույց է տալիս, որ ավելի կատարյալ տեխնոլոգիաները, այլ ոչ թե առեւտուրը, հանգեցրել են արտադրության ոլորտում զբաղվածության նվազեցման, իսկ գլոբալացումն ունի արդյունավետությունն ու արտադրողականությունը բարձրացնելու ներուժ:

Վերջին 30 տարիների ամենամեծ շահառուները եղել են զարգացող տնտեսությունները, որոնք ինտեգրվել են համաշխարհային տնտեսության մեջ եւ բարելավել կենսամակարդակը: Ըստ ԱՄՀ-ի՝ զարգացող շուկաներին բաժին է ընկել վերջին տարիներին համաշխարհային աճի 60 տոկոսը՝ 1980-ականների սկզբի 40 տոկոսի համեմատ։

Բացարձակ ծայրահեղ աղքատությունը զգալիորեն նվազել է, հատկապես՝ ասիական երկրներում, որոնք դարձել են համաշխարհային տնտեսության մաս։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը 1990թ․ 1,9 միլիարդից 2018թ․ նվազել է մինչեւ 650 միլիոն։

Զարգացած տնտեսություններում ցածր եկամուտ ունեցող աշխատողները պարտվել են մրցակցության աճի պատճառով, թեեւ դա փոխհատուցվել է ապրանքների եւ ծառայությունների ցածր գներով:

UniCredit-ից Նիլսենի կանխատեսմամբ՝ ցանկացած հետընթաց կդանդաղեցնի աճը, եւ ապագլոբալացված աշխարհը «զգալիորեն ավելի վատը կլինի», քան բաց առեւտրի անցած 30 տարին:

Աշխարհում գլոբալացում Կարծիք

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին