f

Անկախ

Թուրքերին և կապիտուլյանտականներին միավորում է հայոց պայքարի հանդեպ ատելությունը. Էդգար Էլբակյան


Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Թշնամական քարոզչության և այսօրվա հանրահավաքի մասին

  • Վերջին օրերը նշանավորվեցին պետական հոգածության ներքո գտնվող իշխանական քարոզչամեքենայի՝ իմ դեմ ուղղված աղբագրերով և հերյուրանքներով։ Անշուշտ, բարոյականություն, պատասխանատվության զգացում և հայրենասիրություն ունեցող ցանկացած մարդ հասկանում է, որ գրվածը սուտ է։ Եվ այս գրառմանս նպատակն էլ այն չէ, որ ապացուցեմ իմ ճշմարտացիությունը։ Ի վերջո ինչպես թուրքերի բոլոր ասածներն են քաղաքական հայերիս հանդեպ սուտ, այնպես էլ թուրքերի հայաստանյան դրածոների ասածները։
  • Գրառմանս նպատակն ավելի մեծ համաշարը պարզաբանելն է։ Բանն այն է, որ կապիտուլյացիոն վարչակարգը խնդիր է դրել ամեն կերպ ձախողելու այսօրվա հանրահավաքը։ Ի տարբերություն մեզ, որ հաճախ ենք մեր շարքերում պայքարի հանդեպ թերահավատություն տեսնում, իրենք՝ զինված իրենց օտարերկրյա տերերի խորհուրդներով, գիտեն, որ քաղաքական կյանքի ամեն մի դրվագը, ամեն մի էպիզոդը, ամեն մի հանրահավաքը յուրատեսական «մարտական դիրք» է, որ չպիտի զիջես։ Այս է պատճառը, որ բացի հանրության շրջանում հանրահավաքը վարկաբեկելուց՝ իրենց իսկ շարքերում նույնպես ստեր են տարածում, որ հանրահավաքն Արցախի ու անվտանգության մասին չէ, այլ խորհրդարանական ընդդիմության ղեկավարների անձնական խնդիրների լուծման։
  • Հենց այս համաշարում է պետք դիտարկել իմ դեմ ակտիվացած վայրահաչոցները։ Պարզ ասած՝ ես կոչ եմ անում միանալ հանրահավաքին, իրենք սարսափում են բազմամարդ հանրահավաքից, ուստի՝ թիրախավորում են ինձ։ Եվս մեկ դետալ․ պատերազմից հետո ինձ, գաղափարակից գործընկերներիս և Արցախի հայերին թիրախավորում են միայն թուրքերը և կապիտուլյանտականները։ Ինձ, գործընկերներիս և Արցախի հայերին միավորում է հայոց պայքարի գաղափարը, իսկ թուրքերին և կապիտուլյանտականներին միավորում է հայոց պայքարի հանդեպ ատելությունը։
  • Ահա իրավիճակի պարզ խճանկարը։ Հենց այս խճանկարից ելնելով էլ՝ ես միանշանակ մասնակցելու եմ այսօրվա հանրահավաքին՝ լավ գիտակցելով, որ դա հակառակ է թշնամուս շահերին, և որ դա ևս մեկ (թեկուզ և ոչ վերջին) քայլ է թշնամուս հաղթելու ճանապարհին»։

Հայաստան էդգար էլբակյան ՖԲ Գրառում

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին