Մահացել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Հիշեցնենք, շաբաթներ առաջ նման լուր կրկին հայտնվել էր համացանցում, սակայն Պետդումայի խոսնակը հերքել էր այն, նշելով, որ թեև Ժիրինովսկու առողջական վիճակը գնահատվում է ծանր, սակայն մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: