f

Անկախ

ՌԴ առողջապահության նախարարության հայտարարությունը․ ո՞րն է եղել Ժիրինովսկու մահվան պատճառը


Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ՌԴԼԿ) հաստատել է իր առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու մահը։ Կուսակցությունը քաղաքական գործչի կյանքից հեռանալը հարված է անվանել ողջ Ռուսաստանի համար, փոխանցում է Известия-ն։

«Այսօր երկարատև հիվանդությունից հետո մահացել է Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկին։ Սա հարված է ողջ Ռուսաստանի, նրա համախոհների բանակի համար։ Առանց չափազանցության կյանքից հեռացավ մի մեծ մարդ, ինքն իրեն գրառեց մեր երկրի և ողջ աշխարհի պատմության մեջ։ Բոլորս սգում ենք»,- ասված է հայտարարության մեջ։

Բժիշկները մինչև վերջի պայքարել են ՌԴԼԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու կյանքի համար։ Այս մասին ապրիլի 6-ին հայտնել են ՌԴ առողջապահության նախարարությունից։

«Առաջատար մասնագետները, բժիշկները մինչև վերջ պայքարել են նրա կյանքի համար՝ այս իրավիճակում ցուցաբերելով հնարավոր բուժօգնությունը։ Առողջապահության նախարարությունը ցավակցում է Վլադիմիր Վոլֆովիչի հարազատներին և գործընկերներին»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ Известия-ի՝ մահից մի քանի օր առաջ Ժիրինովսկու վիճակում բացասական դինամիկա է նկատվել, ջերմություն  է ունեցել։ Քաղաքական գործիչը միացված է եղել թոքերի արհեստական ​​օդափոխության ապարատին, շարունակել է հակաբիոտիկ թերապիա ստանալ։ Ստորին վերջույթների այտուցվածություն է գրանցվել, բժիշկները փորձել են բակտերիաների աղբյուրը գտնել, սակայն չի ստացվել։

Ժիրինովսկին փետրվարի 2-ին հոսպիտալացվել է Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոց՝ կորոնավիրուսով։ Հետո նրա մոտ ախտորոշվել է թոքերի բորբոքում՝ 75%։ Քաղաքական գործչին միացրել են արհեստական ​​օդափոխության համակարգին, բժիշկները նրան արհեստական կոմայում են պահել։

Մարտի 16-ին հաղորդվեց ՌԴԼԿ-ի ղեկավարի առողջության բարելավման մասին. քաղաքական գործիչը երկար ժամանակ կարող էր մնալ առանց արհեստական ​​շնչառության ապարատի: Սակայն չորս օր անց՝ մարտի 20-ին, Известия-ի աղբյուրը հայտնել են, որ Ժիրինովսկու մոտ սեպսիս է առաջացել, ինչի կապակցությամբ որոշում է կայացվել հիվանդին կրկին արհեստական կոմայի մեջ պահել։

Ռուսաստան Վլադիմիր Ժիրինովսկի Աշխարհում մահազդ Պետական դումա

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին