f

Անկախ

Բրյուսելյան բանակցություններում խոսվել է Հայաստան-Ադրբեջան վստահության փոխմթնոլորտի ձևավորման մասին. Վլ. Վարդանյան


Չափավոր օպտիմիզմ է արտահայտել Շառլ Միշելը. այս կապակացությամբ պետք է նշենք հետևյալը. ըստ էության, կողմերը որոշակի պատրաստակամություն են հայտնել  շարժվել առաջ այդ ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը` անդրադառնալով երեկ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը և դրա արդյունքների վերաբերյալ հայտարարություններին:

Նա նշեց, որ դեռ վաղ է խոսել հստակությունների մասին, բայց, կարծես թե, կա ընդհանուր մոտեցում, ընդհանուր ցանկություն գնալ առաջ բանակցությունների շրջանակներում։

Դիտարկմանը, որ հայտարարություններում խոսք չկար Արցախի Հանրապետության կարգավիճակի, արցախյան հիմնահարցի մասին, Վարդանյանն ասաց. «Մեր բազում դիտարկումներում, հայտարարություններում, ըստ էության, ընդգծվել է Արցախի ժողովրդի իրավունքների հետ կապված հարցերը, ընդգծվել է, որ սա հարց է, որը պետք է կարգավորվի ելնելով նրանից, որ մենք ունենք ժողովուրդ և այդ ժողովուրդն ունի որոշակի  իրավունքներ և այդ իրավունքները պետք է  իրագործվեն։

Տվյալ պարագայում  խոսքը գնացել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների,  ըստ էության, կատարման, վստահության փոխմթնոլորտի ձևավորման մասին»։

Նա հավելեց, որ բանակցությունները մի կարեւոր գրավական ունեն հաջողությամբ պսակվելու. «Այդ գրավականներից մեկը ճկունությունն է եւ այնպիսի իրավիճակը չստեղծումը, որը կարող է խոչընդոտել գործընթացին: Տվյալ պարագայում ներկայացվել են առաջարկներ, կոնտր առաջարկներ Հայաստանի կողմից ներկայացվել են, Մինսկի խումբը տեղեկացված է այդ ամենի վերաբերյալ»:

Ինչ վերաբերում է նրան, որ խոսք չկա, որ Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքում է, պետք է լքի այն, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Իմ կարծիքով, դիվանագիտության մեջ միշտ չէ տեքստում փորձել գտնել պատասխանները։ Փորձենք նաև տողերի արանքում գրվածը հաշվի առնել։ Երբ խոսվում է փոխվստահության մթնոլորտի ձևավորման, անվտանգության  որոշակի մթնոլորտ ձևավորելու մասին, սա նաև ենթադրում է որոշակի միջոցառումների ձեռնարկում, որոնք հետագայում հնարավորություն կտան խուսափելու որևէ  տեսակի միջադեպերից»։

Վլադիմիր Վարդանյանի ներկայացմամբ, հիմա ամենավտանգավոր բանի ինչ-որ մի հանգամանք բարձրաձայնելու պատրվակով ինչ-որ գործընթացներ դանդաղեցնելն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։  Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

Հայաստան Վլադիմիր Վարդանյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին