f

Անկախ

Լիսաբոնից մինչև Բրյուսել. հայկական դիվանագիտության խայտառակ պարտությունները (Մադրիդյան հաղթանակը՝ հանած)


Արցախյան 1–ին պատերազմում պարտվելուց 2 տարի անց ադրբեջանական դիվանագիտությունը հասավ մեծ հաջողությունների, որն արձանագրվեց Լիսաբոնի գագաթաժողովում՝ 1996–ին։ Աշխարհն ընդունում էր Արցախն Ադրբեջանի կազմում։ ՀՀ–ն չուներ գեթ մեկ դաշնակից Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու հարցում։ Դա Հայաստանի իշխանությունների խայտառակ ձախողումն էր։

Լիսաբոնից հետո եղավ 1998–ի իշխանափոխությունը։ Սկսեց Լիսաբոնում տեղի ունեցածը հետ պտտեցնելու գործընթացը։ Իշխանափոխությունից 9 տարի անց՝ 2007թ., միջազգային հանրությունն ի դեմս ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ–ի ընդունեց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման դրույթն առանց սահմանափակումների։ Դա Լիսաբոնի խայտառակությունից հետո Մադրիդում արձանագրված հսկայական դիվանագիտական ու ռազմավարական հաղթանակ էր։

2018–ին իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը նախ Ստեփանակերտում արած հայտարարությամբ, ապա Դուշանբեում ու աշխարհի այլ քաղաքներում իր վարքագծով տապալեց բանակցային գործընթացը, թաղեց Մադրիդյան սկզբունքները և ծնեց, այպես կոչված, Մյունխենյան անհեթեթ սկզբունքները՝ հիմար վիճակի մեջ դնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և հնարավորություն տալով Ադրբեջանին անցնել հարձակման։ 44–օրյա պատերազմն ու պարտությունը միանշանակորեն կարելի է կոչել Նիկոլ Փաշինյանի անունով։

Ինչ վերաբերում է հետպատերազմական գործընթացներին, ապա Բրյուսելում երեկ արձանագրվել է հերթական խայտառակությունը, որն ավելի վատն է, քան 1996–ին Լիսաբոնում արձանագրվածը։

Եթե Լիսաբոնում ՀՀ–ն մենակ մնաց, բայց գոնե վետո դրեց հակաղարաբաղյան հայտարարության վրա, ապա Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը բավարարեց ադրբեջանական բոլոր պահանջները, այսինքն՝ վետո չդրեց Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ադրբեջանական ծրագրի վրա։

Բրյուսելյան բանակցությունների արդյունքների վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ բառ անգամ չկա Արցախի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։

Փաստորեն, Ադրբեջանը և՛ 1–ին պատերազմում պարտությունից, և՛ 2–րդ՝ 44–օրյա պատերազմում հաղթանակից 2 տարի անց դիվանագիտական հաղթանակներ է տանում։ Երկու դեպքում էլ ՀՀ–ում իշխել է իրեն «խաղաղության կուսակցություն» ներկայացնող թիմը։

 

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում Բրյուսել Ալիև֊Փաշինյան հանդիպում Հայաստան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին