f

Անկախ

Քրեական գործ․60 հանգուցյալների ազգականներից ընդհանուր առանձնապես խոշոր չափի 2.100.000 ՀՀ դրամի առերևույթ կաշառք ստանալու դեպքի առթիվ


ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ. դեկտեմբերի 26-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» (ԴԳԳԿ) ՊՈԱԿ Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչի կողմից 2019թ. նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում, նշված բաժնում դիահերձումներ իրականացնող մայրապետի և մեկ այլ անձի օժանդակությամբ դիակի դատաբժշկական փորձաքննություններ կատարելու դիմաց շուրջ 60 հանգուցյալների ազգականներից ընդհանուր առանձնապես խոշոր չափի 2.100.000 ՀՀ դրամի առերևույթ կաշառք ստանալու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից:

Նախաքննության ընթացքում մեղադրյալները ցուցմունքներ են տվել այն մասին, որ գումարը վերցրել են ոչ թե դիակի դատաբժշկական փորձաքննության կամ դիահերձման համար, այլ դիակի մշակման և դիմահարդարման դիմաց: Այսինքն՝  աշխատանքային պարտականությունների մեջ չի մտել դիակի մշակումը, դիմահարդարումը, շորերը հագցնելը և դագաղի մեջ տեղադրելը: Դրանք եղել են լրացուցիչ ծառայություններ, որի դիմաց դիակատերերից վերցրել են 10.000 ՀՀ դրամից մինչև 35.000 ՀՀ դրամ:

ՀՀ ԱՆ  ԴԳԳԿ ՊՈԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ կազմակերպությունն իրականացնում է տնային մահերի դիահերձման,  դիակների բալզամացիայի, դիակների հուղարակավորության նախապատրաստական աշխատանքների, բժշկական հետազոտությունների իրականացման ձեռնարկատիրական գործունեություն:

ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում կատարված՝ նշված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների, ԴԳԳԿ ՊՈԱԿ կանոնադրության, ՊՈԱԿ-ի և աշխատակիցների միջև կնքված աշխատանքային պայմանագրերի, ոլորտը կարգավորող օրենսդրության ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ մի շարք կարևոր խնդիրներ չունեն հստակ կարգավորումներ և պարզ չէ, թե ինչ ընթացակարգով են իրականացվում դրանց վերաբերող գործառույթները:

Մասնավորապես, պարզ չէ, թե աշխատանքային պայմանագրերով նախատեսվող «դիակի մշակում» կատարելու պարտականությունը ինչպիսի կոնկրետ գործառույթների համակցություն է նախատեսում, կամ՝ ինչ կարգով, ինչ չափորոշիչների հիման վրա են սահմանվում վճարովի ծառայությունների տեսակները, դրանց վճարների չափերը, որոնք են այդ վճարովի ծառայությունները, ինչ իրավական ակտերով են սահմանվում, այդ տեղեկատվությունը որքանով է հասանելի քաղաքացիներին, ինչ կարգով են կազմակերպվում և իրականացվում վճարումները, ում կողմից  է վերահսկվում վճարովի ծառայությունների կատարումը և վճարների գանձումը և այլն: Պարզ չէ նաև, թե հեռավոր բնակավայրերում վճարովի ծառայությունների համար ինչ հնարավորություններ են ստեղծված, ինչպես են այնտեղ կազմակերպվում վճարովի ծառայություները:

Մեկ այլ քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ էլ պարզվել է, որ թեև ՀՀ առողջապահության նախարարի 2012թ. հուլիսի 31-ի N 11-Ն հրամանով  չիդենտիֆիկացված դիակների պահպանման համար ապահովվում է -150 -250 C ջերմաստիճան, հերձարանում և նախահերձարանում դիակների պահման սենյակի և սանհանգույցի պատերը մինչև առաստաղ պետք է լինեն կաֆելապատ, սակայն հիշյալ հրամանը ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտորն ՊՈԱԿ-ին չի վերաբերում: Վերջինիս կողմից դիակների պահպանության պարտավորություն կամ պահպանության պարտադիր պայմաններ սահմանող որևէ իրավական ակտ առկա չէ:

Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր քաղաքացի գործնակնում առանչվում է ոլորտային նշված հիմնահարցերի չկարգավորվածությունից բխող կոռուպցիոն ռիսկերի, իսկ դիակների պահպանության պարտադիր պայմանների սահմանումը և տեխնիկական հնարավորությունների առկայությունը խիստ կարևոր է,  ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնոդրագրեր է հասցեագրել ՀՀ առողջապահության նախարարին:

Դրանցով բարձրացվել է դիակի դատաբժշկական փորձաքննության իրականացման և հավելյալ վճարովի ծառայությունների մատուցման գործընթացն արդյունավետ իրականացնելու և հնարավոր հանցավոր չարաշահումների տեղիք տվող կարգավորումների անորոշությունները վերացնելու նպատակով սահմանել ինչպես ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից դիակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնելիս դիահերձման գործընթացում կոնկրետ գործառույթների համակցությամբ պարտավորությունների, այնպես էլ հավելյալ վճարովի ծառայությունների, դրանց տեսակների, վճարների չափերի վերաբերյալ համապատասխան կարգեր:

Բացի այդ, կարևորվել է դիակների պատշաճ պահպանման գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից դրանց պահպանությունն իրականացնելու պարտավորության համապատասխան կարգի սահմանման, ՊՈԱԿ-ը դիակների պահպանության համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով և այլ պայմաններով ապահովելու անհրաժեշտությունը:

Հայաստան Գլխավոր դատախազություն դիահերձարան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին