Ուկրաինական Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանում, որտեղից տարհանում են Դոնբասի բնակիչներին, հրթիռային հարձակումներ են իրականացվել։
«Տեղում աշխատող ոստիկաններն ու փրկարարները հայտնում են տասնյակ զոհերի և վիրավորների մասին։ Հրթիռային հարձակման ժամանակ հազարավոր մարդիկ են եղել կայարանում, քանի որ Դոնբասի բնակիչները տարհանվում են Ուկրաինայի ավելի ապահով շրջաններ»,- ասել է նահանգապետ Պավլո Կիրիլենկոն։
Նրա խոսքով՝ կայանին հարվածել են «Իսկանդեր» հրթիռներով:
այլ