ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները, այնպես կոչված գործընկերները, «ռուսաֆոբ կատաղության» մեջ լինելով, ձգտելով չեղարկել ամեն ինչ, ինչը կապված է Ռուսաստանի Դաշնության հետ, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հայտարարելով, որ նրանք այս ֆորմատով չեն շփվելու մեզ հետ, ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Սերգեյ Լավրովը։
«Դա նրանց իրավունքն է։ Եթե նրանք պատրաստ են զոհել Ղարաբաղում և Անդրկովկասում կարգավորման հասնելը, եթե նրանք պատրաստ են զոհել, այս դեպքում, հայկական կողմի շահերը, դա նրանց ընտրությունն է։ Ոչ միայն այս, այլ աշխարհում գոյություն ունեցող բոլոր կոնֆլիկտները և ճգնաժամերը դարձնում են իրենց ռուսաֆոբ քաղաքականության պատանդները՝ ստիպելով բոլորին դադարեցնել բոլոր ֆորմատներով շփումները։ Իրենց կամքն են փորձում պարտադրել»,-նշում է նա ու նման գործողությունները անպատասխանատու որակել։