f

Անկախ

Երթուղայինի վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել


Այսօր՝ ապրիլի 14-ին, երթուղայինի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Կառավարությունից արտակարգ դրության պայմաններում իրենց որոշակի գումար հատկացնել։

Լրագրողների հետ զրույցում վարորդներից մեկը նշեց, որ իրենք մարտի 1-ից չեն աշխատում եւ աշխատավարձ չեն ստացել. «Դիմել եմ Երեւանի քաղաքապետարան, սակայն հստակ պատասխան չեմ ստացել, քաղաքապետարանը դիմումներին որեւէ արձագանք չի տվել։ Մեզ համար էլ թող ծրագիր մշակեն եւ որեւէ աջակցություն տրամադրեն, քանի որ 11 ծրագրերից ոչ մեկին չենք համապատասխանում։ Հայ ենք, գիտենք ինչ իրավիճակ է։ Մենք ուղղակի ուզում ենք իմանալ, թե ո՞ր կետերին կարող ենք համապատասխանել, մեզ էլ ինչ-որ գումար հասնի, մենք էլ ապրենք։ Մենք աշխատելով բոլոր հարկերը, բոլոր վճարումները կատարել ենք։ Վարձով ենք ապրում, երեխաներ ունենք։ Խնդիրներ չենք ուզում առաջացնել իշխանության համար։ Այդ գումարը որ ստանանք՝ օրվա հացի փող է»։

Վարորդներից մեկն ասաց, որ ստեղծված պայմանները ստեղծում են հանցագործություն կատարելու համար. «Մնացել է ապերացիա անեմ, հղիանամ, որ փող ստանամ։ Բա ինչ անեմ, բոլորին հատկացնում են, շոֆերն էլ գլոբուսից դուրս է։ Ընտանիքում միայն ես եմ աշխատում, հիմա ո՞նց պահեմ ընտանիքս։ Մնացել է 6-րդ հարկից էդ երեխեքին ներքեւ գցեմ։ Հիմա որ հարկադրված պարապուրդ է, ես դրանում ի՞նչ մեղավոր եմ։ Բոլորս դիվանի քշող ենք դարձել։ Գնանք հանցագործություն անենք»։

Լրագրողների հետ զրույցում Մուատ ՍՊԸ-ի ղեկավար Կարեն Բեգլարյանն ասաց, որ դիմել են եւ Երեւանի քաղաքապետարանին, եւ Կառավարությանը եւ ՀՀ պարետին, սակայն որեւէ պատասխան դեռեւս չեն ստացել:

Բողոքի ակցիա երթուղայիններ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին