Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել դեսպաններ նշանակելու մասին։
Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը համատեղության կարգով նշանակվել է Մալթայում ՀՀ դեսպան։
Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ դեսպան։
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը համատեղության կարգով նշանակվել է Իռլանդիայում ՀՀ դեսպան։
Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը համատեղության կարգով նշանակվել է Անդորրայում ՀՀ դեսպան։