Երեւանում, ապրիլի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 60-ամյա Կարեն Գևորգյանը՝ իր վարած Opel Omega մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Մայրաքաղաքային 44 հասցեի դիմաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա էլեկտրասյանը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Կ. Գևորգյանը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աստղիկ« բժշկական կենտրոն:
Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը՝ գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների, վարորդի կողմից ավտովթարի պատճառը եղել է ավտոմեքենան վարելիս նրան ինքնազգացողության վատանալը: