f

Անկախ

Դանակահարություն՝ հայտնի «Մալիբու» այգում․ 17-ամյա պատանին տեղափոխվել է հիվանդանոց. Դանակահարողը եւս 17 տարեկան է


Երեւանում, ապրիլի 10-ին, դանակահարություն է տեղի ունեցել. ժամը 19։40-ի սահմաններում «Մարգարյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային հատվածի կրտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի պատանի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Հայկ Փ․-ն է, ով դանակահարվել է ժամը 19։00-ի սահմաններում, Արամի փողոցի վրա գտնվող «Մալիբու» այգում։

«Մարգարյան» բժշկական կենտրոնում վիրավորին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։  Մինչ նշված կենտրոնի բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության, անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները, համագործակցելով Կենտրոն և Նորք-Մարաշ վետերանների խորհրդի անդամների հետ, պարզել են դանակահարողի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Ա․-ն է։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։ Դեպքի վայրում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ Արթուր Ա․-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Հայաստան Դանակահարություն

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին