f

Անկախ

Տեղի ունեցող իրադարձությունների վրա լույս սփռող տեսագրությունները խիստ հետաքրքրական են


Հանրությունը բավականին ծանոթ է 2018թ. դեկտեմբերի 4-ին Վստրեչի Բաղնիքում տեղի ունեցած միջադեպին: Այդ օրը բաղնիքի տիրոջ՝ Արման Ապիյանի (Բաղնիքի Արման), բաղնիքում գտնվող սենյակ են հրավիրվել Պետրոս, Գևորգ և Հակոբ Հարությունյան եղբայրները, ապա բաղնիքում հավաքված բազմաթիվ անձինք հարձակվել են նրանց վրա, փորձել սպանել՝դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել Գևորգ Հարությունյանի թիկունքին: Այդ սենյակից փախչելու, իրենց կյանքը փրկելու համար, Պետրոս Հարությունյանը սենյակում դրված սեղանից վերցնելով ատրճանակ, կրակոցներ է արձակել Ա.Ապիյանի ոտքերին, որից հետո եղբայրներին հաջողվել է փախչել: Դեպքից հետո, սակայն, կալանավորվել էր միայն Պետրոս Հարությունյանը:
2019 թվականի հուլիսի 24-ին ոստիկանության կողմից չպարզված անձինք հրկիզում են Երկաթուղայինների փողոցում կայանած, Պետրոս Հարությունյանին պատկանող մարդատար ավտոբուսը (տես 1-4 մեկնաբանությունները):
2019 թվականի օգոստոսի 9-ին Արման Ապիյանի որդու Էդգար Ապիյանի կազմակերպմամբ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, Աթոյան փողոցի մոտակայքում հարձակում է իրականացվում Հակոբ Հարությունյանի նկատմամբ, ով դաժան ծեծի է ենթարկվում բեյսբոլի բիտաներով, որի ընթացքում հափշտակում են նաև արժեքավոր իրեր: Հակոբ Հարությունյանը տեղափոխվում է հիվանդանոց, ենթարկվում վիրահատության: Որևէ անձ մինչ օրս կատարվածի համար պատասխանատվության չի ենթարկվել:
2019 թվականի նոյեմբերի 11-ին, ցերեկը ոստիկանության կողմից չպարզված անձինք կրակոցներ են արձակում Երկաթուղայինների փողոցի մոտ գտնվող արտադրամասերից մեկի ուղղությամբ ու վնասում անվտանգության տեսախցիկն ու ապակին (տես 5-7-րդ մեկնաբանությունները):
2019 թվականի նոյեմբերի 13-ին ոստիկանության կողմից չպարզված անձինք ինքնաձիգով կրակահերթեր են արձակում Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող Պետրոս Հարությունյանի կողմից վարձակալած գրասենյակներից մեկի ուղղությամբ (տես 8-րդ մեկնաբանությունը):
2019 թվականի նոյեմբերի 20-ին ոստիկանության կողմից չպարզված անձինք Տիգրան Մեծ պողոտայի մի մայթից ինքնաձիգով կրակահերթեր են արձակում մյուս մայթին կայանված Պետրոս Հարությունյանի ավտոմեքենայի վրա և այդ պահին գրասենյակում գտնվող Պետրոս Հարությունյանի ուղղությամբ, ով միայն երջանիկ պատահականությամբ չի վնասվում (տես 9-րդ մեկնաբանությունը):
Այս ընթացքում, հասկանալով, որ ոստիկանությունն «անզոր» է դեպքերի այս շղթան բացահայտելու հարցում, իրենց, հարազատների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև իրենց պատկանող գույքը վնասումից ապահովագրելու համար հարությունյանները ձեռնամուխ են լինում նշված տարածքներում անվտանգության տեսախցիկների տեղադրմանը: Ընդ որում, այս ընթացքում այդ տեղախցիկների կողմից արձանագրած, տեղի ունեցող իրադարձությունների վրա լույս սփռող տեսագրությունները խիստ հետաքրքրական են (այս մասին առավել հանգամանալի կանդրադառնանք հետագայում):
2020 թվականի ապրիլի 14-ին, սակայն, վերը թվարկված հանցագործությունները բացահայտելուն անընդունակ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները ձեռնամուխ են եղել նշված անվտանգության տեղախցիկներն ապամոնտաժելու ու փաստացի առգրավելու: Այստեղ, պարզ լինելու համար, ավելորդ չենք համարում ևս մեկ անգամ նշել, որ առգրավվել են ոչ թե տեսագրությունները, այլ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԸ։ Այս փաստի վերաբերյալ արդեն իսկ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել:
Վերը նշված, ինչպես նաև բազմաթիվ այլ հանցագործությունների շղթան, դրանց չբացահայտված մնալը, ինչպես նաև ոստիկանության կողմից տեսախցիկների առգրավումը առաջ են բերում մի շարք տրամաբանական հարցեր, որոնց պատասխանները ժամանակի ընթացքում անպայման տրվելու են. ո՞ւմ էին խանգարում այդ տեսախցիկները, ի՞նչ գործողություններ են պլանավորել այդ անձինք, որոնց իրագործմանը խանգարում էին տեսախցիկները, արդյո՞ք ոստիկանությունն այդ գործողությամբ ճանապարհ չի հարթում «անորսալիների» կողմից հերթական հանցավոր ոտնձգությունն իրագործելու համար:

Իսկ թե ինչու է ոստիկանությունը հատկապես շահագրգիռ տեսախցիկները վերացնելու հարցում, բոլորին ակնհայտ կդառնա այդ տեսախցիկների ֆիքսած որոշ հետաքրքիր տեսանյութերը հրապարակելուց հետո։

Պետրոս Հարությունյանի պաշտպաններ
Լուսինե Սահակյան
Երվանդ Վարոսյան

Լուսինե Սահակյան ՖԲ Գրառում Մարդու իրավունքներ ՀՀ Ոստիկանություն

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին