f

Անկախ

ԱՀԿ-ում կարծում են, որ COVID-19 համաճարակը «հեռու է ավարտվելուց»


ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կորոնավիրուսի փոխանցման մակարդակը շարունակում է բարձր մնալ՝ մեծ թվով երկրներում պատվաստումների ցածր մակարդակի պատճառով։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ Գրում է Gazeta.ru-ն։

 «Կորոնավիրուսի փոխանցումը շատ բարձր է մնում, իսկ  պատվաստումների ծածկույթը շատ ցածր է չափազանց շատ երկրներում», - ասել է  Գեբրեյեսուսը ԱՀԿ COVID-19 արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստում:

 Նա նշել է, որ չնայած աշխարհում կորոնավիրուսից մահացության նվազմանը, սահմանափակող միջոցառումների մեղմացումը հանգեցնում է հիվանդության տարածմանը և մեծացնում նոր շտամների առաջացման վտանգը։

Նրա խոսքով՝  երեք գործոն ներկայումս «բացառիկ նշանակություն ունեն»։

 Առաջինը բնակչության «հոգնածությունն» է սոցիալական մեկուսացումից, երկրորդը՝ առաջին պատվաստումից կամ վարակվելուց հետո իմունիտետի տեւողությունը «մնում է անհայտ», երրորդը՝ «կանխատեսելու, թե ինչպես կզարգանա վիրուսը»։

«Պատվաստումների հավասար հասանելիությունը ռիսկային խմբերի մեծ մասի համար մնում է ամենահզոր գործիքը, որը մենք ունենք կյանքեր փրկելու համար», - ասել է ԱՀԿ-ի ղեկավարը՝ հավելելով, որ «հիմնական մտահոգությունը» դեռևս չպատվաստված բուժաշխատողների և այլ ռիսկային խմբերում  մարդկանց մեծ թիվն է։

Ավելի վաղ Լևենսկի կաթոլիկ համալսարանի վիրուսաբաններ Մարկ Վան Ռանստը և Պիետ Մաասը հայտնել էին, որ Բելգիայում գրանցվել է  կորոնավիրուսի օմիկրոն  շտամի նոր ենթատարբերակի առաջին դեպքը, որը կոչվում է BA.4։ Հրապարակումները հայտնում են, որ BA.4 և BA.5 տարբերակներն արդեն առկա են Հարավային Աֆրիկայում, Բոտսվանայում, Գերմանիայում, Դանիայում և Մեծ Բրիտանիայում:

Աշխարհում ԱՀԿ 2019-nCoV կորոնավիրուս Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուս ավարտ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին