Ryanair բյուջետային ավիաընկերությունը մեկ շաբաթով` մինչեւ ապրիլի 23-ը, երկարաձգել է սահմանափակ ռեժիմով թռիչքները: Այս մասին հաղորդվել է ավիաընկերության մամուլի ծառայությունում:
Ըստ ավիաընկերության` իրենք աշխատում են ԵՄ անդամ պետությունների կառավարությունների հետ` փորձելու որոշակի օդային հաղորդակցություն պահպանել, որ գործում է արտակարգ պատճառներով, նույնիսկ եթե այդ թռիչքների լիաբեռնվածությունը շատ ցածր է:
Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ իրենց օդանավերն ամեն օր ախտահանվում են:
«Մենք լիովին աջակցում ենք ԵՄ կառավարությունների (անդամ երկրներ) կողմից ձեռնարկված գործողություններին»,- նշվում է հայտարարության մեջ: