f

Անկախ

Նոր աշխատատեղեր`Արցախում․ Genesis Armenia-ի օժանդակությամբ հավաբուծարան է բացվել


Արցախի Մարտունի քաղաքում բացվել է հավաբուծարան, որի կառուցման աշխատանքները մեկնարկել էին այս տարվա մարտին։ Բիզնես ծրագրի բյուջեն կազմել է 7 միլիոն դրամ։

«Genesis Armenia-ն Արցախի թիկունքին է, Արցախի անվտանգությունն ու զարգացումը նրա գաղափարախոսության գլխավոր հենասյուներից են: Մենք բարեգործությամբ չենք զբաղվում. մեր հայրենակիցներին տալիս ենք կրթություն, փորձ, հմտություններ, ստեղծում ենք աշխատատեղեր ու արդյունավետ աշխատանքի միջավայր։ Նախատեսում ենք՝ այս թռչնաբուծարանի ստացված շահույթով Արցախում նմանօրինակ մի քանի ծրագիր իրագործել»,-նշեց Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։  

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Վարդանյանը համոզված է, որ բոլոր ծրագրերի հիմքում պետք է լինի նոր աշխատատեղերի ստեղծումը։ «Genesis Armenia-ն առաջիկայում իրականցնելու է ծրագրեր գյուղատնտեսության, այգեգործության ոլորտում, որոնց նպատակը նույնն է՝ ստեղծել նոր աշխատատեղեր, որպեսզի արցախցին մնա Արցախում, աշխատի Արցախում և վստահ լինի, որ իր թիկունքն ամուր է»,- նշեց Վարդանյանը։  

Հավաբուծարանի տարածքը տնամերձ է, շահառուի՝ Պավել Ավագյանի տան բակում է կառուցվել։ Աշխատանքը, որն սկսվել է զրոյից, տևել է մեկ ամիս։ Հավաբուծարանում այս պահին կա մոտ 700 հավ և ճուտ։ Նախնական հաշվարկով՝ առաջիկա ամիսներին ճտերի քանակը կավելանա 1200-ից 1500-ով։

«Իրացման խնդիր չունենք. Genesis Armenia-ի օգնությամբ ու մասնագետների խորհուրդներով` հստակ պատկերացնում ենք աշխատանքի հետագա ընթացքն ու զարգացումը։ Շատ կարևոր է, որ այսպիսի ծրագրեր շատ լինեն։ Հիմա արցախցուն աշխատանք է պետք, որպեսզի մնա այստեղ և չմտածի գնալու մասին»,- ասաց ծրագրի շահառու Պավել Ավագյանը:

Նորաբաց հավաբուծարանն աշխատանքով է ապահովել 6 մարտունեցու։ Genesis Armenia-ն մտադիր է ընդլայնել ծրագիրն ու ավելացնել նոր աշխատատեղեր։

Հայաստան Աբրահամ Գասպարյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին