Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի հարցը, որը կարող է ներառել ռուսական նավթի ներկրման արգելք, սպառնում է պառակտել Եվրամիությունը։ Այս մասին հայտնում է իսպանական El Pais թերթը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ Եվրամիության միասնության պառակտման վտանգը հատկապես զգացվել է ապրիլի 11-ին ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, որտեղ նախարարներն ուսումնասիրել են Ռուսաստանից նավթ և գազ ներկրելու հնարավոր մերժման ազդեցությունը յուրաքանչյուր երկրի վրա:
Թերթի աղբյուրները շեշտում են, որ պատժամիջոցների հաջորդ փաթեթի ընդունումը շատ բարդ հարց է։
Հոդվածի հեղինակները կարծում են, որ ԵՄ-ն կարող է ընտրել այնպիսի սահմանափակումներ, որոնց համաձայն ռուսական էներգակիրներից առավել կախված համայնքային երկրները կկարողանան շարունակել դրանք գնել, մինչդեռ մի շարք երկրներ կհրաժարվեն գնելուց։
Ապրիլի 7-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում Եվրամիությանը էմբարգո սահմանել Ռուսաստանից գազի, նավթի, ածխի եւ միջուկային վառելիքի մատակարարման վրա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել Եվրամիությանը հստակ ժամկետներ սահմանել ռուսական գազից և նավթից ԵՄ երկրների ամբողջական կամ մասնակի հրաժարվելու համար։