f

Անկախ

Ընդդիմության առաջնորդներին, խնդրում և հորդորում եմ մտածել ու այս գիշեր որոշում կայացնել՝ կարո՞ղ եք պատասխանատվություն ստանձնել ազգի և պետության համար


Նիկոլը շատ հստակ խոսեց իր մտադրությունների մասին։ Ինքն իր որոշումը արդեն ունի։ Եվ ամենևին կարևոր չէ, թե ինչպես է կայացվել այդ որոշումը։ Կարևորն ուրիշ է. որը՞ կլինի մեր որոշումը։ Մտածելու գիշեր է։

Շատ պարզ եմ հիմա խոսում։ Հայաստանն ու Արցախը այլևս ժամանակ չունեն։ Քաղաքական հաշվարկների, հայտարարությունների, գնահատականների ժամանակն էլ է անցել։ Հիմա արդեն ոչ ոքի համոզելու, ինչ-որ բաներ ապացուցելու, հետները վիճելու իմաստ չկա։ Որոշում կայացնելու և գործելու ժամանակն է։

Ըստ այդմ, առանց այլևայլ ավելորդությունների բոլորին՝ բայց հատկապես ընդդիմության առաջնորդներին, խնդրում և հորդորում եմ մտածել ու այս գիշեր որոշում կայացնել՝ կարո՞ղ եք պատասխանատվություն ստանձնել ազգի և պետության համար։ Ցանկանու՞մ եք առաջնորդել մեզ այս բարդ շրջափուլում։ Պատրա՞ստ եք մեծ զոհողությունների։ Պատասխանեք այս հարցին նախ ինքներդ ձեր, ապա նաև հանրության համար և հստակ բարձրաձայնեք ձեր որոշումը։ Հիշեք՝ բացասական պատասխանն էլ է պատասխան։ Ընդ որում, նույնքան արժեքավոր, որքան դրականը։ Չլինի հանկարծ, որ հոգու խորքում մեկ որոշում կայացնեք, իսկ հանրությանը մեկ այլ բան ներկայացնեք։

Հարգելի մտավորականներ, մասնագիտական տարբեր հանրույթների ներկայացուցչներ, հասարակական գործիչներ… ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պետք անել։ Ու ինչպե՞ս։ Գիտեմ՝ լռությունը ոսկի է։ Բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ հիմա այդ դեպքը չէ։

Բոլոր բոլորի համար է սա մտածելու գիշեր։ Ի դեպ, գուցե վերջինը։ Երիտասարդները, ուսանողները, դասախոսները, ոստիկանները, ես, այս տողերս ընթեցողը ու նույնիսկ Նիկոլի թիմակիցները… Բոլորս ենք կանգնած որոշում կայացնելու անհրաժեշտության առջև։ Եվ արդեն վաղը կերևա, թե ով ով է մեր երկրում։ Աստծով։

Հրանտ Մելիք-Շահնազարյան ՖԲ Գրառում Արցախ Նիկոլ Փաշինյան Հայաստան

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Հստակեցվել է հավաքների համար քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը
Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ողջ դատական իշխանությունը վերապահել է հոգևորականներին. Տեղյակ չէիք, չէ՞.Մելիքյանը՝ ՔՊ-ին
Կառավարությունը ռեկորդային ժամանակում՝ 10 րոպեում, քննարկեց եւ ընդունեց 3 որոշում. Նիստն ավարտվեց
Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան
Եկեղեցին խառնվում է, երբ չկա պետություն կամ պետությունն իր պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան
10 մլն եվրո վարկ եւ 2 մլն եվրո դրամաշնորհ՝ Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու համար
Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան
Կառավարության նիստը վարում է փոխվարչապետը. օրակարգում 33 հարց է, որից 30-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է․ ուղիղ
Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս. ոստիկանություն
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
Ավելին
Ավելին