f

Անկախ

«էս ի՞նչ փորձանք ու պատուհաս էր, որ եկավ մեր գլխին»․Կարո Վարդանյան


Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արդեն նախկին տնօրեն Կարո Վարդանյանը Անկախ-ի հետ զրույցում Հայաստանի ներկա իրավիճակը համարեց օրհասական՝ նշելով, որ գործող իշխանությունները երկիրը հասցրել են աղետի եզրին, իսկ մտավորականությունը լուռ է։

«Դեռ ներելի է, որ որոշներն ուղղակի ձայն չեն հանում, լուռ քաշվել են մի կողմ, քանի որ տեսնում են, թե ինչ հաշվեհարդար են տեսնում ձայն հանողների հետ։ Բայց  շատերն ուղղակի կամովին լծվել են այս տնաքանդների ու ազգաքանդների սայլին։ Սա է սարսափելին»,-ասում է նա։

-Պարոն Վարդանյան, ստեղծված իրավիճակից դուրս գալու ի՞նչ ելք եք տեսնում։

-Եթե մեկ-երկու տարի առաջ կարող էի ինչ-որ բան մատնանշել, հիմա ինքս էլ մոլորված եմ։ Օրը հարյուր անգամ, հազար անգամ վերլուծում եմ, թե էս ի՞նչ փորձանք ու պատուհաս էր, որ եկավ մեր գլխին։ Որտե՞ղ սայթաքեցինք, որտե՞ղ սխալվեցինք, որ մենք մեր ձեռքով պատիժ բերեցինք, մեր երկիրը տարանք փակուղի, ու վերջը չի երևում։

Այս տեսակ զրույցները սկսելիս ես միշտ մի փոքրիկ պատմական էքսկուրս եմ կատարում, ինչպե՞ս կարելի է մեկին մեկ կրկնել նույն սխալը, ինչ հարյուր տարի առաջ, ո՞նց կարելի է երկրորդ անգամ մտնել նույն ջուրը, նույն ուղիով գնալ։

Տեսեք, թե ինչ է կատարվում՝ համատարած  մի մեծ և ուղղորդվող հակառուսական շարժում է սկսվել։ Բոլորը ներելի են, բոլորն անմեղ են, թիրախը միայն ռուսներն են։ Այս իրավիճակում աշխարհաքաղաքական ճամբար փոխելու ժամանա՞կն է։ Ամեն վայրկյան պատերազմի վտանգը կարող է նորից ծառանալ մեր դեմ, բայց վերջնականապես չարացնում ու մեր դեմ են հանում ռուսին, որն իր ամենալավ ժամանակները չի ապրում հիմա։

-Այն դեպքում, երբ Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան է։

-Այո, և եթե նկատել եք, թուրքին ոչ ոք չի քննադատում, նման լուտանքներ թուրքի հասցեին չեն անում, և հավանաբար մեր իշխանությունները զարմանում են, որ այսքան հակառուսական քայլերից հետո Ռուսաստանը դեռ համբերում է։ Բայց մինչև ե՞րբ։ Մի խոսքով մի խելահեղ վիճակի մեջ ենք հայտնվել, ու երբ փորձում ես մի ողջամիտ բան ասել, կազմակերպված նախիրն անմիջապես հարձակվում է վրադ՝ է՛լ ռուսի սապոգ լիզող, է՛լ ռուսամոլ, այնինչ ընդամենը սթափ մտահոգություն ես հայտնում։

-Օրեր առաջ Երևանի կենտրոնում հանրահավաք էր անցկացնում Բևեռը, և կարելի է ասել հանրահավաքը ծայրից ծայր հակառուսական ակցիա էր։ Արդյո՞ք այդ մարդկանց նպատակն իսկապես ինքնիշխան ու անկախ Հայաստանն է։

-Իհարկե վերջին միամիտը պիտի լինեմ, որ դրանց հավատամ կամ դրանց հետ ինչ-որ հույսեր կապեմ։ Էլ չեմ ասում, որ եթե մեր կիսատ-պռատ ընդդիմությունն այսինչ ամսաթվին հանրահավաքի կոչ է անում, անմիջապես սրանք էլ մի քանի օր անց են հանրահավաք անում։ Ինչպե՞ս չմտածեմ, որ սրանք իշխող ուժին սպասարկողներից մեկն են, որպեսզի ընդդիմադիր մի ուրվական էլ հանկարծ չծնվի մեր իրականության մեջ։ Տեխնոլոգիաներ են։ Եղբա՛յր, մոռացիր ռուսին, բրիտանացուն, ամերիկացուն, նամանավանդ հույսեր են կապում բրիտանացու հետ։ Ամբողջ պատմության ընթացքում թուրքի հետ նույնչափ հավասար աղետ է եղել մեզ համար Բրիտանիան։ Բրիտանական աշխարհաքաղաքական պլանների մեջ Հայաստանի ու հայ ժողովրդի շահը երբեք չի եղել ու չկա։ Կամ Ամերիկայի հետ ես հույս կապում, Ֆրանսիայի հետ ես հույս կապում։ Ռուսի արած զուլումների օրինակներն ես բերում, բա դրա՞նցը խի չես բերում։ Էտ ո՞վ ծախեց մեր Կիլիկիան, հլը մի բան էլ միամտացրեց մեր կոտորված հայությանը, որ հավաքվեն Կիլիկիայում, որպեսզի հեշտ լինի այդ մնացածին էլ մորթել։ Էնքան հեշտ է էս միամիտ ժողովրդին մոլորեցնել, գայթակղել, ու տեսեք թակարդները՝ ինքնիշխանություն, մարդու իրավունքներ և այլն։ Կամ ի՞նչ է նշանակում Արցախի դրոշի հանդեպ այդ վերաբերմունքը։ 30 տարի այդ դրոշն է մեզ սթափ պահում, հայրենասեր պահում, պայքարող պահում։ Ներկում, պղծում ես դրոշը, անունն էլ դնում՝ իբր Արցախը Հայաստան է ու վերջ։  

-Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել նշաձողը Արցախի հարցում, նաև ասաց, որ եթե հանձնած լիներ 7 շրջանները, կարող էր փրկել հազարավոր կյանքեր։ Ի՞նչ ենթատեքստ ունի Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանությունը։ Արդյո՞ք Արցախը Ադրբեջանին նվիրելու գործընթաց տեղի չի ունենում։

-Այլևս կասկած չկա վերլուծելու, որ ամեն մի նոր նախաձեռնություն այս իշխանության կողմից ավելի ու ավելի է մեզ գլորում դեպի անդունդ։ Այդ ես չէի գոչում, չէ՞, թե «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այդ կոչերը դեռ էն գլխից էին ինձ սարսափեցնում։ Այդ ժամանակ նույնիսկ իմ շատ սրտակից, միամիտ ընկերներ ոգևորված ասում էին, որ այո, Արցախը թող դառնա մեր 12-րդ մարզը։ Փորձում էի բացատրել, թե այս ի՞նչ եք ասում, ու՞մ ջրաղացին եք առանց հասկանալու ջուր լցնում։ Գրգռեցիր, հող նախապատրաստեցիր այդ ազգաքանդ պատերազմի համար, հիմա էլ աում ես՝ հողերը պիտի տված լինեինք։ Ոչ մի հող է պետք չէր տալ։ Պատերազմ հրահրեցիր, գոնե այդ պատերազմն արդար լիեր։ Շատ մութ հարցեր կան մինչ օրս՝ արդյո՞ք մեր զինվորի ու սպայի ձեռքերը կապված չէին, արդյո՞ք նրանք կռվեցին իրենց հնարավորությունների, կամքի առավելագույն չափով։ Ես վկա եմ մեր զինկոմիսարիատների հարյումետրանոց հերթերին, երբ մարդիկ գնում էին զինկոմիսարիատ, որ մեկնեն Արցախ, բայց հետո քոռուփոշման հետ էին գնում, իսկ նույն օրերին իշխանական թևից հնչում էին հայտարարություններ, թե մարդիկ դասալիք են։ Հիմա էլ արդարանում է, թե մեղավոր չէ։ Եթե ասում է, և զանգվածն էլ ընդունում է, ապա վաղն ավելի անհավանական բաներ կասի ու կընդունվի։

-Համամի՞տ եք, որ այս իշխանությունը պետք է հեռանա, որպեսզի երկիրն այս աղետալի ընթացքից շեղելու հնարավորություն ստեղծվի։

-Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Բայց այս հանգրվանում ես նման կտրուկ կոչեր չէի անի մի պարզ պատճառով․ այս իշխանությունն իր կաշին փրկելու համար ամեն ինչի ընդունակ է, մանավանդ որ մենք չունենք զանգվածային անհանդուրժողականության բողոքի արդունքում նրանց հեռացնելու հիմք։ Ամենաարդար, անբիծ մարդը եղիր, վեր կաց կոչ արա, տես քանի՞ հոգի կհավաքվի։

-Իսկ ինչո՞ւ զանգվածային ընդվզում տեղի չի ունենում։

-Որովհետև այնքան այլասերեցին հասարակության և վարկաեկեցին բոլորին, որ երբ մեկը մի բան է նախաձեռնում, միանգամից այդ մարդուց դարձնում են խեղկատակ։ Դա շատ հեշտ է, մանավանդ որ որոշ դեպքերում ընդդիմությունն էլ իր հերթին է դա անում, և ընդդիմադիր դաշտում միավորում տեղի չի ունենում, իսկ սա վերջնականապես հուսահատության է մատնում հայ մարդուն։ Որի՞դ հետևից գնա։ Այս փոքրիկ, ծանծաղ շարքերը քանի՞ մասի կարող է բաժանվել։ Մի փոքրիկ փորձ եղավ այդ 17 կուսակցությունների ժամանակ։ Ինչո՞ւ գնացին ընտրությունների, դա էլ հարցերից մեկն է։ Դուք պատկերացնու՞մ եք՝ այս իշխանությունը հանկարծ ժեստ է անում արտահերթ ընտրությունների։ Իշանությունը գնաց այդ քայլին, քանի որ լավ գիտեր, որ երկու ամիս հետո լրիվ այլ պատկեր էր լինելու, էլ չեմ ասում, որ մի տարի հետո լրիվ այլ պատկեր էր լինելու։

-Հիշենք, որ Հայաստանում գրեթե չմնաց պետական կառույց ու ինստիտուտ, որ չպահանջեր իշխանության հրաժարականը։

-Եվ այդ բոլոր ինստիտուտները, որոնք իրար ձայնակցելով, մի մասը վախվխելով կամ ով գիտի՝ նրանց հետ համաձայնեցված, պահանջում էին հրաժարական, հիմա բոլորն էլ հլու հնազանդ ենթարկվում են, դեռ մի բան էլ նպաստում սրանց վերարտադրմանը։

Դրա համար եմ ասում, որ այս իրավիճակում որևէ հրաշքի չեմ սպասում։ Մեզ հետ դրսի ուժերը շատ գրագետ աշխատեցին և լավ ուսումնասիրած լինելով մեր խառնվածքն ու մտածելակերպը՝ ճիշտ նշանակետերին խփեցին։ Հիշեք, թե ի՞նչ էին ասում այդ հեղափոխության օրեիրին՝ հարևանդ մեքենա ունի, տուն ունի, էս ունի, էն ունի, ուրեմն գող է ու թալանչի։ Եվ ընչազուրկ, ծույլ, անբաշար մասսային գրգռեցին, ասացին՝ քեզանից գողացել են, դրա համար ես դու վատ ապրում։ Եվ այդ մասսան, որ որևէ բանի ընդունակ չէր, ուրախացավ, որ հիմա դղյակատիրոջից դղյակը վերցնելու են, տան իրեն։ Երանի թե իսկապես պետությունից գողացածը կարողանային վերադարձնել պետությանը։ Ցավոք, դղյակները կան, դղյակատերերը կան, կոռուպցիան էլ կատարելագործվել է։

Ցանկացած մեղադրանք, որ այս իշխանությունները հնչեցնում են նախկինների հանդեպ, ցանկացած արատավոր երևույթ, որի մասին խոսում են, այսօր  տասնապատիկ պարարտացել է մեր երկրում՝ կոռուպցիա կլինի, մարդու իրավունքներ կլինի, թե մեկ այլ բան։ Մի ֆեյսբուքյան «լայքի», մի ֆելիետոնի համար մարդկանց սկսում են թիրախավորել։ Ես ֆելիետոններ եմ գրում ու երբեմն որոշ հատվածներ դնում եմ իմ էջում։ Մի օր, երբ դեռ գրականության և արվեստի թանգարանի տնօրենն էի, ինձ լուր հասավ, թե քո ֆելիետոնները «սքրինշոթ» են անում ու հասցնում ամենավերևներին։ Եղբայր, սա ո՞ր թիվն է։ Սա Լեռ Կամսարի ժամանակնե՞րն են, երբ մի ֆելիետոնի համար մարդուն Սիբիր էին աքսորում կամ գնդակահարում։ Սա գրական ժանր է։ Եվ ես անուղղակիորեն ստանում էի զգուշացումներ, որ եթե նույնիսկ մեզ հետ չես, մեզ չես գովաբանում ու ներբողում, ապա մի քննադատիր ու ծաղրիր, թեկուզ մեռիր քո թանգարանում։ Բայց քանի որ ես որևէ իշխաության օրոք երբեք չեմ ներբողել իշխանությանը, ընդհակառակը, ուղիղ ասել եմ իմ կարծքին ու մտահոգությունները, ապա ի վերջո բանը հասավ նրան, որ 2021 թ․ աշնանը մրցույթ հայտարարեցին և իրենց բնորոշ կեղտոտ ձևով ազատվեցին ինձանից։ Սա է սրանց ձեռագիրը։

 

 

Կարո Վարդանյան հարցազրույց խմբագրի ընտրանի

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին