f

Անկախ

«Հրապարակ». Վարշամ Ղարիբյանը նվիրել է Վրեժ Մարկոսյանին, Վրեժ Մարկոսյանը՝ Աղվան Հովսեփյանի որդուն. մանրամասներ


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է․ այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն՝ նշելով, որ Հովսեփյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման եւ այլ չարաշահումների կատարման մեջ։

Կոմիտեն մի հսկայածավալ տեքստ է հրապարակել՝ Աղվան Հովսեփյանին ներկայացված մեղադրանքների վերաբերյալ։ Գործում բազմաթիվ դրվագներ են ներկայացված․ մեկը վերաբերում է ձեռնարկությունների կառավարմանն ապօրինաբար մասնակցելուն, մյուսը՝ որդուն՝ Նարեկ Հովսեփյանին, «Տրանս-Սիստեմ»-ի 100 տոկոսի սեփականատեր դարձնելուն, ՀԷԿ-երին՝ լիցենզիա ստանալու հարցում օգնելուն, կապերն ու պաշտոնն օգտագործելով՝ մի շարք գործեր կատարելուն։

Դրվագներից մեկն էլ վերաբերում է «Տիգրան Մեծ» հրատարակչության գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանի մասնակցությանը։ Նա, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, մեղադրվում է Աղվան Հովսեփյանի դրդմամբ անհատույց օտարման եղանակով Վարշամ Ղարիբյանին (հայտնի Ղարիբյան եղբայրներից մեկը) փաստացի պատկանող հողատարածքը վատնման եղանակով` նվիրատվության պայմանագրով, 2017-ին Աղվան Հովսեփյանի որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ գրանցելու համար։ Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք․ ապարանյան ծագումով Ղարիբյան եղբայրները, որոնք հայտնի են հատկապես «Շանթ» ընկերությամբ, համատեղ հիմնադրել եւ կառավարում էին «Շանթ» եւ «Եվրովագեն» ընկերությունները, «Շանթ» ռեստորանը, տարիներ առաջ գժտվեցին, նրանց ներընտանեկան վեճը դարձավ հանրության սեփականությունը, ընկան դատարաններ եւ անգամ միմյանց նկատմամբ մահափորձեր ձեռնարկեցին: Եղբայրներից մեկին հովանավորում էր Աղվան Հովսեփյանը, իսկ մյուսը հայտնվել էր ճամբարի հակառակ կողմում եւ թշնամացել ոչ միայն սեփական եղբոր, այլեւ այն ժամանակվա ամենահզոր մարդկանցից մեկի՝ Աղվան Հովսեփյանի հետ։

Բնականաբար, Աղվան Գառնիկիչը գործադրել էր իր ունեցած բոլոր լծակները եւ անհնազանդ Ղարիբյանին գցել իրավապահների մամլիչի տակ, հասցրել սնանկության, մյուս եղբորը հնարավորություն տվել, որ խլի վերջինիս ունեցվածքը եւ այլն։ Այդ շրջանում մենք բազմաթիվ հրապարակումներ ենք արել եւ ներկայացրել իրողությունը, որ Աղվան Հովսեփյանը Ղարիբյանների համասեփականատերն էր, ով տարիներ շարունակ աջակցել էր Ղարիբյանների բիզնեսին, նաեւ գումար ներդրել, եւ վեճը ծագել էր այն պահին, երբ դատախազի չգրանցված սեփականությունը եղբայրներից մեկը որոշել էր «պրիզնատ» չգալ, մյուսը «պրիզնատ» էր եկել, եւ Ղարիբյանների ընտանիքում արյան գետեր էին հոսում:

Այդ տարիներին անգամ գրվեց, որ ծնողներից մեկը հայտնվել էր մի եղբոր տանը, մյուսը՝ մյուս եղբոր, եւ նրանք իրար հետ չէին շփվում, անգամ միմյանց թաղումներին չէին մասնակցում։ Երբ 2018 թվականին իշխանափոխություն եղավ, տուժած եղբայրը՝ Վարշամ Ղարիբյանը, որոշեց, որ եկել է ռեւանշի ժամանակը, եւ դիմեց նոր իշխանություններին՝ բողոքելով Աղվան Հովսեփյանի դեմ։

Ճիշտ է՝ երկար ժամանակ Աղվան Գառնիկիչի դեմ գործ չէին հարուցում․ չար լեզուներն ասում էին, որ նա ամեն կերպ աջակցում է Փաշինյանի իրավապահներին, որ նախկին իշխանությունների դեմ քրեական գործեր հարուցվեն, բայց, հավանաբար, ինչ-որ պահի այդ լիմիտը սպառվեց, Աղվան Հովսեփյանին չպատժելու իմաստը վերացավ, եւ հարուցվեց քրեական գործ։ Նրան կալանավորեցին՝ շատերին մեծ բավականություն պատճառելով, քանզի նախկին դատախազը մեծ թվով թշնամիներ ուներ երկրում։

Սակայն այս պատմության մեջ ամենողբերգականը նախկին պատգամավոր, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախկին նախագահ Վրեժ Մարկոսյանի վիճակն է, ով տեւական ժամանակ է՝ հիվանդ է եւ հայտնվել է իրավապահների տեսադաշտում բացառապես Աղվան Հովսեփյանի հետ ունեցած մտերմության պատճառով։

Մեզ հետ զրույցում անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ Մարկոսյանը նշեց, որ այն չի ընդունում։ «Այդ տարածքն ինձ նվեր են տվել, ես հետո նվեր եմ տվել այդ մարդու տղուն՝ 7-8 տարի հետո։ Ինձ նվեր տվել էր այդ տարածքը Վարշամ Ղարիբյանը, ես էլ նվիրել եմ Հովսեփյանի որդուն․․․ Ոնց ինձ էին տվել, նույնն էլ ես եմ նվիրել»։

- Ձեզ ինչի՞ համար էին նվիրել։

- Ապարանցիների նախագահն էի այդ ժամանակ։

- Իսկ ինչո՞ւ նվերը նվեր տվեցիք։

- Որովհետեւ իմ ընկերոջ տղան է, այդ պատճառով։

- Առերեսում արվե՞լ է Ձեր եւ Աղվան Հովսեփյանի միջեւ։

- Հարցաքննվել եմ, բայց առերեսում չի եղել։

- Պարոն Մարկոսյան, հանցագործության մասին հաղորդում ներկայացրել է հենց Վարշամ Ղարիբյանը, ով, փաստորեն, տարիներ առաջ այդ տարածքը նվիրաբերել է Ձեզ։ Նվիրել է եւ հիմա հաղորդո՞ւմ է ներկայացրել։

- Ես շա՞տ գիտեմ, թող չգնար չտար։

- Դուք փաստաթղթեր ունե՞ք, որ Ձեզ նվիրաբերել են այդ տարածքը։

- Բա ո՜ նց, ունեմ, չէ՞, որ մի քանի տարի հետո տվել եմ։ Դրանից հետո Վարշամ Ղարիբյանի հետ հանդիպել ենք՝ մի 3 տարի, չի ուզել։ Բողոքել է՝ իրեն հարցրեք։

- Իր հետ խոսե՞լ եք այդ հաղորդումը ներկայացնելուց հետո։

- Ոչ։

- Իսկ, առհասարակ, Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել։

- Ոչ մի բան չեմ կարող ասել, չեմ հասկանում այդ իրավաբանությունից։

- Հովսեփյանի հետ Ձեր ընկերությունը շարունակվո՞ւմ է։

- Այո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Աղվան Հովսեփյան Կոռուպցիայի մեղադրանք Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին