f

Անկախ

Թուրք-ազերու նկատմամբ առանձնակի մարդասիրությամբ աչքի ընկնող իշխանությունը, մի քանի ներքին ճակատներ է բացել երկրի ներսում, որտեղ պայքարում է հայ հերոսների դեմ


Էրդողանը մամուլի խոսնակի միջոցով հայտարարում է, որ Հայաստանի իշխանությունը իրենց օգնության խնդրանքով է դիմել՝ կորոնովիրուսի դեմ պայքարի շրջանակում: ՀՀ իշխանությունը ԱԳՆ մամուլի խոսնակի միջոցով ընդամենը հետևյալ պարզաբանումն է ներկայացնում, ըստ որի՝ թուրքիայի համապատասխան կառույցների հետ առնչվել են միայն ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխման հարցերի թեմայով: Նկատենք՝ ավելին ասված չէ: Փաստացի՝ ինչ է ստացվում. այսօր մեր երկրի իշխանության ղեկին են հայտնվել այնպիսի արկածախնդիրներ, ովքեր չեն կարևորում, կամ որ ավելի վատ է, հրաժարվում են հայտարարել.
ա. ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններից է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և քանի դեռ թուքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը՝ նախորդ դարի 15 թվականին օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի հանդեպ իրականացրած ցեղասպանության նկատմամբ, մենք չենք կարող այդ պետության հետ զարգացնել բարի-դրացիական հարաբերություններ և առավելևս՝ օգնություն ակնկալել:
բ. սատարելով ադրբեջանին, թուքիան ակնհայտորեն ցուցադրում է իր բացասական վերաբերմունքը ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ, մշտապես պաշտպանում է ագրեսոր ադրբեջանի քաղաքականությունը Արցախի հարցում:
Ինչ է նշանակում այս հայտարարությունների բացակայությունը: Արդյո՞ք թուքիայի դեպքում էլ նույն սցենարը չեն փորձում զարգացնել, ինչը գործադրեցին ադրբեջանի դեպքում՝ խաղաղասիրություն, բանակցությունների աննախադեպ նոր կետ, ադրբեջանի համար ընդունելի լուծումներ, կիրթ ալիև և այլն: Այս ամենի միջոցով և արդյունքում, մսխեցին մեր կապիտալը Արցախի հարցի խաղաղ կարգավորման գործընթացում:
Մյուս կողմից էլ, թուրք-ազերու նկատմամբ առանձնակի մարդասիրությամբ աչքի ընկնող իշխանությունը, մի քանի ներքին ճակատներ է բացել երկրի ներսում, որտեղ պայքարում է հայ հերոսների դեմ: Հետապնդվում է ռազմական ճանապարհ անցած, հաղթանակ տարած պրոֆեսիոնալ սպայակազմը, գեներալիտետը, մեր հաղթանակներում կարևորոգույն դերակատարում ունեցած երկու առաջնորդները՝ Ռոբերտ Քոչարյանը, ով բանտարկված է, և Սերժ Սարգսյանը, ով հրավիրված է պարզաբանումների՝ ապրիլյան մեր փառապանծ հաղթանակը կասկածի տակ դնող «անդոնյան հանձնաժողով»:
Այս ամենին զուգահեռ, այլ գործընթացներ էլ են կյանքի կոչվում: Մի այլ ճակատով՝ որպես ՀԱՊԿ անդամ պետություն, օր օրի պասիվացնում են մեր դիրքերը այս կառույցում: Պասիվացնում են նաև մեր ռազմավարական գործընկերային-դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Մի ուրիշ ուղղությամբ էլ, Արցախում զարգացնում են գլոբալիստական, սորոսական տարրերին: Իսկ սա նշանակում է հարված թիկունքից՝ ապակայունացման օջախների ստեղծմամբ, մի տարածքում, որտեղ ագրեսիվ հակառակորդը ամեն ժամ, ամեն րոպե, այս կամ այն չափով դիմում է ռազմական ագրեսիայի և սադրանքների:
Վերոնշյալ այս ապազգային երևույթների հեղինակը այս իշխանությունն է: Սրանք խնդիներ են, որոնք ոչ միայն մեր ազգային շահից չեն բխում, այլև ջուր են լցնում հակառակորդի ջրաղացին և վտանգում են մեր երկրի խաղաղությունը:
Բնականաբար մենք պայքարել ու պայքարելու ենք մեր պետականության համար, իսկ եթե ադրբեջանը համարձակվի դիմել ագրեսիայի և թուրքիան էլ մյուս կողմից ցուցադրի իր ռազմական նկրտումները, մենք կրկին անգամ տե´ր ենք լինելու մեր հող ու ջրին, կրկին անգամ հաղթելու´ ենք:
Վերոնշյալ խոսքս ուղղված է խորհող, գիտակից և ազգային տեսակին:
Հիմա՝ վարչապետի աթոռին հայտնվածին.
Նիկո´լ, դասալիք թիմդ ի՞նչա անելու, բա դու՞ ինչ ես անելու, մելին թևիդ տակ խբած փիփերթով ճա՞շ ես հասցնելու ալիևին ու էրդողանին: Ասածս էնա, դու ավելի լավա ճաշդ դիր գազին, տաքացրա, մանրից ճամփա ընգի, որ հետո վռազելուց չթափես վրեդ՝ ոտ ու ձեռ վառես, հիվանդանոցներում տեղ չկա...

Գևորգ Գևորգյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին